Քաղաքագետ, Հումանիտար գիտությունների պետական ակադեմիական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Վլադիմիր Կրոտկովը Alpha News -ին մեկնաբանել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների՝ Չինաստանում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում հնարավոր հանդիպման հեռանկարները։ «Գագաթնաժողովի շրջանակում կայանալիք առաջնորդների առաջիկա հանդիպումն իսկապես նշանակալի և կարևոր իրադարձություն է։ Այսինքն՝ դրանից, այնուամենայնիվ, որոշակի որոշումներ են ակնկալվում։ Ես կասեի, որ եկել է ժամանակը՝ համադրելու դիրքորոշումները և քննարկելու համաշխարհային քաղաքականության ու միջազգային հարաբերությունների որոշ առանցքային, սկզբունքային հարցեր, ինչպես նաև խնդրահարույց այն տարածաշրջաններն ու հակամարտությունները, որտեղ ներկայումս էսկալացիա է նկատվում՝ Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը, ուկրաինական ճգնաժամը, ինչպես նաև աշխարհում ընդհանուր անկայուն իրավիճակը՝ տնտեսական տեսանկյունից», — ընդգծել է փորձագետը։ Alpha News-ի զրուցակցի կարծիքով՝ նման բարձր մակարդակի հանդիպումները չափազանց կարևոր են, քանի որ հաճախակի չեն անցկացվում, իսկ մասնակիցներից հատկապես մեծ ակնկալիքներ ունեն Միացյալ Նահանգները։ «Կարծում եմ՝ այս հանդիպումը կարևոր է համաշխարհային երեք կենտրոնների ներկայացուցիչների համար՝ թե՛ գաղափարախոսական ու արժեքային, թե՛ քաղաքական և տնտեսական տեսանկյուններից։ Նման ձևաչափով գագաթնաժողովները հազվադեպ են անցկացվում։ Այո՛, երկկողմ հանդիպումները մշտապես տեղի են ունենում, սակայն հենց այսպիսի ձևաչափը կարող է հանգեցնել կոնկրետ, սկզբունքային և ռազմավարական որոշումների կամ առնվազն որոշակի ժամանակահատվածի համար նախատեսված պայմանավորվածությունների ձեռքբերմանը։ Երկարաժամկետ հեռանկարների մասին խոսելն այս պահին տեղին չէ, սակայն ստեղծված իրավիճակում այս ձևաչափը չափազանց արդիական է։ Եթե հարցին ավելի մանրամասն անդրադառնանք, ապա, թերևս, այս հանդիպումն ամենից շատ անհրաժեշտ է հենց Թրամփին։ Ընտրական անբարենպաստ իրավիճակի ֆոնին նա փնտրում է ցանկացած հնարավորություն, գործիք և նշանակալի հարթակ՝ իր դիրքերն ամրապնդելու և քաղաքական կորուստները փոխհատուցելու համար։ Երեք առաջնորդներից հենց նրա համար է այս գագաթնաժողովն ամենահրատապը», — ընդգծել է Կրոտկովը։ The post Թրամփի, Պուտինի և Սի Ծինփինի հանդիպումը՝ դիրքորոշումների համադրման հնարավորություն․ Վլադիմիր Կրոտկով appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Թրամփի, Պուտինի և Սի Ծինփինի հանդիպումը՝ դիրքորոշումների համադրման հնարավորություն․ Վլադիմիր Կրոտկով
Քաղաքագետ, Հումանիտար գիտությունների պետական ակադեմիական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Վլադիմիր Կրոտկովը Alpha News-ին մեկնաբանել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների՝ ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Գայանե Ասլամազյանի անհատական ցուցահանդեսն ու նոր նախագիծը՝ Գլենդելում
Alpha News / 1 hour ago

Արամ Չոբանյանի անվան համաժողով․ արհեստական բանականությունն ու բժշկական կրթության ապագան
Alpha News / 1 hour ago

Ադանայից մինչև Հարվարդի և Թաֆթսի համալսարաններ․ Հարություն Չաքմաքչյանի կյանքի ուղին
Alpha News / 2 hours ago

Встреча Трампа, Путина и Си Цзиньпина – это сверка часов на высшем уровне: Владимир Кротков
Alpha News / 2 hours ago
Related coverage

Բռնության դեմ միջամտությո՞ւն, թե՞ իրավախախտում․ բաց հարցեր՝ ավտոբուսի միջադեպի գործով
Factor.am / 4 hours ago

Երևանի ավտոբուսում կնոջը վիրավորելու միջադեպով քրգործ է հարուցվել 2 հոդվածով
PanArmenian / 7 hours ago

Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ
168 Jham / 8 hours ago

Ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել
Sputnik Armenia / 9 hours ago