Թուրքիայի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները շարունակում են մնալ լարված՝ չնայած դրան, որ նախագահ Էրդողանը հավաստիացնում է Իլհամ Ալիևին, որ իր հանդեպ եղբայրական զգացմունքներ է տածում: Բաքվում արդեն առաջարկում են վերականգնել երկու երկրների միջև վիզային ռեժիմը: Ովքե՞ր են այս առաջարկով հանդես գալիս ու արդյո՞ք դա իշանությունների հետ համաձայնեցված նախաձեռնություն է: Թեմային կրկին անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այս նախաձեռնության հեղինակն Ադրբեջանում հայտնի վերլուծաբան, ռազմական հարցերով փորձագետ Ադայատ Վերդիևն է: Նա ասել է, որ վիզային ռեժիմի վերականգնումը կլինի ադեկվատ պատասխանը՝ Թուրքիայում աճող հակաադրբեջանական տրամադրություններին: Նրա պարզաբանմամբ, Թուրքիայում հակաադրբեջանական բազմաթիվ կազմակերպություններ կան, որոնց ներկայացուցիչներն այժմ հեշտությամբ կարող են թափանցել Ադրբեջան և այնտեղ տարածել իրենց հակապետական գործունեությունը, և այդ ամենը հակասում է Ադրբեջանի ազգային շահերին և սպառնում է ազգային անվտանգությանը»,-ասել է Երկանյանը: Այսինքն, սա ինչ-որ զգուշացո՞ւմ է Բաքվի կողմից Անկարային: Իսկ Թուրքիայում Ադրբեջանի նկատմամբ լարվածությունը նվազե՞լ է: Այդ ամենը մասնավո՞ր նախաձեռնություններ են, թե՞ նույնպես իշխանությունների կողմից համակարգվող քայլեր են: Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: