Քաղաքագետ Դանիլա Գուրեևը Alpha News -ին մեկնաբանել է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդների հնարավոր հանդիպումն՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ, APEC) գագաթնաժողովի շրջանակում։ «Երեք առաջնորդների առաջիկա հանդիպումը կարող է իսկապես պատմական դառնալ։ Ինչո՞ւ։ Որովհետև, եթե այսօր դիտարկենք իրականում գոյություն ունեցող աշխարհակարգը, ապա մինչև վերջերս մենք ապրում էինք միաբևեռ աշխարհակարգի պայմաններում, որտեղ Միացյալ Նահանգներն աշխարհում գերիշխող դիրք ուներ։ Այսօր այդ համակարգը կտրուկ փոխվել է․ Չինաստանն ու Ռուսաստանի Դաշնությունը ոչ միայն հայտնվել են միջազգային ասպարեզում, այլև դարձել են համաշխարհային քաղաքականության բավական լուրջ դերակատարներ։ Այս հանդիպմանը Դոնալդ Թրամփը, որը, համաշխարհային գերիշխանության տեսանկյունից, կարելի է ասել՝ արդեն հեռանում է այդ դիրքից, ոչ թե պարզապես «բանալիներն է հանձնում», այլ փորձում է ձևավորել այնպիսի համակարգ, որը հնարավորինս շահավետ կլինի բոլոր երեք երկրների համար։ Ուստի, երբ դիտարկում ենք նման հանդիպումը, կարող ենք իսկապես մեծ ակնկալիքներ ունենալ։ Այն լիովին կարող է պատմության մեջ մտնել և տեղ գտնել Ռուսաստանի պատմության դասագրքերում», — նշել է քաղաքագետը։ The post Թրամփի, Պուտինի և Սի Ծինփինի հանդիպումը կարող է պատմական դառնալ․ Դանիլա Գուրեև appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Թրամփի, Պուտինի և Սի Ծինփինի հանդիպումը կարող է պատմական դառնալ․ Դանիլա Գուրեև
Քաղաքագետ Դանիլա Գուրեևը Alpha News-ին մեկնաբանել է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդների հնարավոր հանդիպումն՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ, APEC) գագաթնաժողովի ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Հայերենը հնչել է ամերիկյան «Քո կյանքի սերը» դրամատիկ ֆիլմում
Alpha News / 1 hour ago

Սերգեյ Չլիյանցի, Էդուարդ Իլոյանի և Բորիս Հակոբովի ֆիլմերն ընդգրկվել են «Ոսկե արծիվ» մրցանակի ցանկում
Alpha News / 2 hours ago

Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ, այլ ձեզ իշխանությունից հեռացնելը. Իշխան Սաղաթելյան
Alpha News / 2 hours ago

Գայանե Ասլամազյանի անհատական ցուցահանդեսն ու նոր նախագիծը՝ Գլենդելում
Alpha News / 3 hours ago
Related coverage

Բռնության դեմ միջամտությո՞ւն, թե՞ իրավախախտում․ բաց հարցեր՝ ավտոբուսի միջադեպի գործով
Factor.am / 6 hours ago

Երևանի ավտոբուսում կնոջը վիրավորելու միջադեպով քրգործ է հարուցվել 2 հոդվածով
PanArmenian / 9 hours ago

Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ
168 Jham / 10 hours ago

Ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել
Sputnik Armenia / 10 hours ago