ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ՝ երևանյան համաժողովի մասնակիցներին ի՞նչ մեսիջ է հղում պաշտոնական Երևանը՝ լռելով այն մասին, ինչ հենց հիմա կատարվում է Սյունիքի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած անտառներում: Արբանյակային լուսանկարներում երևում է՝ Ադրբեջանի զինուժը Սյունիքի մարզի Շիկահողի պետական արգելոցի տարածքում ռազմական ամրաշինական աշխատանքների և ճանապարհների բացման նպատակով գրեթե 60 հեկտար անտառ է հատել։