Քաղաքագետ, իտալա-ռուսական միջազգային հարաբերությունների փորձագետ Վիկտորյա Գիբաուդին Alpha News -ի հետ զրույցում անդրադարձել է վերջին օրերին մի շարք քաղաքներում տեղի ունեցած ջարդերին եվրոպական երկրների իշխանությունների արձագանքին և ձեռնարկվող միջոցառումների արդյունավետությանը։ Փորձագետի կարծիքով՝ եվրոպական երկրների իշխանությունների ուժային արձագանքը թույլ չի տալիս վերացնել անկարգությունների պատճառները, իսկ ձերբակալությունների թիվն ինքնին չի վկայում ձեռնարկվող միջոցառումների արդյունավետության մասին։ «Եվրոպական որոշ երկրներում, օրինակ՝ Ֆրանսիայում, իշխանությունների ուժային արձագանքը բավականին մասշտաբային է, բայց արդյունքները, միևնույն է, անբավարար են։ Մասնավորապես, Ֆրանսիայում հոկտեմբերին ձերբակալվել է շուրջ 2400 մարդ, մինչդեռ հազար ոստիկան վնասվածքներ է ստացել։ Հուշարձաններին, շենքերին և խանութներին հասցված վնասների չափն ինքնին խոսուն է։ Չնայած իշխանությունները սահմանել են տեղային պարետային ժամ, ուժեղացրել ոստիկանության ներկայությունը խոշոր քաղաքներում և այլ միջոցներ ձեռնարկել, իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ պայթյունավտանգ, իսկ հետևանքներն՝ անկեղծ ասած, ողբալի։ Իտալիայում ամբոխը ցրելու համար կիրառվել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։ Միայն հոկտեմբերի 18-ի դրությամբ Միլանում ոստիկանությունը ձերբակալել է գրեթե 300 մարդու։ Կառավարությունը նաև որոշում է կայացրել քաղաք ուղարկել 500 զինծառայողի։ Սակայն կարևոր է հասկանալ, որ ձերբակալությունների թիվը արդյունավետության ցուցանիշ չէ։ Եթե կրկնահանցագործ ջարդարարը, ինչպես հաճախ է պատահում, մի քանի ժամ կամ օր անց կրկին հայտնվում է փողոցում, ձերբակալությունը վերածվում է վիճակագրական ձևականության։ Պայմանական ասած՝ մարդը պարզապես մի փոքր զբոսնել է, ապա վերադարձել իր սովորական կյանքին, որքան էլ ցինիկ հնչի դա։ Ոստիկանությունը փորձում է մարել հրդեհը, բայց իրականությունը շարունակում է կրակին յուղ լցնելլ»,- հայտարարել է փորձագետը։ Գիբաուդիի խոսքով՝ ցուցարարները շարունակում են մնալ չկազմակերպված փոքրամասնություն, իսկ անկարգությունների պատճառները վերացնելու իշխանությունների անկարողությունը վկայում է եվրոպական երկրների քաղաքական ղեկավարության խնդիրների և վերազգային շահերի ազդեցության մասին։ «Միևնույն ժամանակ, կարևոր է հասկանալ, որ ցուցարարները շարունակում են մնալ չկազմակերպված փոքրամասնություն։ Այն, որ եվրոպական պետությունները շարունակում են անհամաչափ արձագանքել առկա խնդրին՝ փորձելով հանգցնել տեղային հրդեհը՝ դրա առաջացման պատճառի վրա ազդելու փոխարեն, վկայում է հենց իշխանությունների վերնախավում առկա մի շարք խնդիրների մասին։ Խոսքն, առաջին հերթին, անհեռատես և ինքնավստահ քաղաքական գործիչների, ինչպես նաև մի շարք վերազգային և վերպետական շահերի ու համաձայնագրերի պատճառով ինքնուրույն գործելու հաճախակի անկարողության մասին է։ Դրանց թվում է նաև ՆԱՏՕ-ն՝ ռազմաքաղաքական դաշինքը, որի կազմում ընդգրկված են եվրոպական երկրների մեծ մասը, և որը մտադիր է շարունակել առճակատումը Ռուսաստանի հետ՝ հակառակ հենց այդ եվրոպական պետությունների քաղաքացիների անմիջական շահերի»,- եզրափակել է նա։ The post Եվրոպայում իրավիճակը շարունակում է մնալ պայթյունավտանգ․ Վիկտորյա Գիբաուդի appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Եվրոպայում իրավիճակը շարունակում է մնալ պայթյունավտանգ․ Վիկտորյա Գիբաուդի
Քաղաքագետ, իտալա-ռուսական միջազգային հարաբերությունների փորձագետ Վիկտորյա Գիբաուդին Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է վերջին օրերին մի շարք քաղաքներում տեղի ունեցած ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Հայերենը հնչել է ամերիկյան «Քո կյանքի սերը» դրամատիկ ֆիլմում
Alpha News / 1 hour ago

Սերգեյ Չլիյանցի, Էդուարդ Իլոյանի և Բորիս Հակոբովի ֆիլմերն ընդգրկվել են «Ոսկե արծիվ» մրցանակի ցանկում
Alpha News / 2 hours ago

Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ, այլ ձեզ իշխանությունից հեռացնելը. Իշխան Սաղաթելյան
Alpha News / 2 hours ago

Գայանե Ասլամազյանի անհատական ցուցահանդեսն ու նոր նախագիծը՝ Գլենդելում
Alpha News / 3 hours ago
Related coverage

Բռնության դեմ միջամտությո՞ւն, թե՞ իրավախախտում․ բաց հարցեր՝ ավտոբուսի միջադեպի գործով
Factor.am / 6 hours ago

Երևանի ավտոբուսում կնոջը վիրավորելու միջադեպով քրգործ է հարուցվել 2 հոդվածով
PanArmenian / 9 hours ago

Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ
168 Jham / 10 hours ago

Ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել
Sputnik Armenia / 10 hours ago