Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի նախաձեռնությամբ Ֆրանսիայի Սեն Շամոն քաղաքում՝ Հայ կաթողիկե Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում, տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հայկական խաչքար։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Քաջարանի համայնքապետարանը։Նշվում է, որ այս նշանակալի իրադարձությունը ևս մեկ կարևոր քայլ է Քաջարան–Սեն Շամոն քույր քաղաքների բարեկամական հարաբերությունների ամրապնդման, հայկական մշակութային ու հոգևոր ժառանգության պահպանման և միջազգային հանրությանը ներկայացնելու ճանապարհին։Խաչքարի տեղադրման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, Սեն Շամոնի քաղաքապետ Ակսել Դյուգուան, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ, տեղի հայ համայնքի անդամներ և հյուրեր։Եկեղեցական հատուկ արարողակարգից հետո խաչքարն օծվել է Ֆրանսիայի հայ կաթողիկե առաջնորդ, եպիսկոպոս Եղյա Եղեայանի ձեռամբ՝ Տեր Ռաֆայել քահանա Շեֆիքյանի օրհնությամբ։ Օրվա ընթացքում մատուցվել է նաև Սուրբ պատարագ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների։ Հանդիսավոր միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել Մանվել Փարամազյանն ու Սեն Շամոնի քաղաքապետ Ակսել Դյուգուան՝ ընդգծելով երկու համայնքների միջև ձևավորված ջերմ հարաբերությունների, փոխադարձ համագործակցության և պատմական հիշողության պահպանման կարևորությունը։Միջոցառումն առանձնահատուկ նշանակություն է ունեցել նաև Քաջարանի համայնքապետի համար։ Հայկական հոգևոր ու մշակութային արժեքների պահպանմանն ուղղված նախաձեռնության և ունեցած ավանդի համար Մանվել Փարամազյանը եպիսկոպոս Եղյա Եղեայանի կողմից պարգևատրվել է հայ նահատակ Իգնատիոս Մալոյանի անվան մեդալով, իսկ Տեր Ռաֆայել Շեֆիքյանի կողմից՝ Սեն Շամոնի Հայ կաթողիկե եկեղեցու Սուրբ Գրիգոր Նարեկացի մեդալով։ «Հայկական խաչքարի տեղադրումը խորհրդանշական իրադարձություն է ոչ միայն Ֆրանսիայի հայ համայնքի, այլև ողջ հայության համար։ Այն հայ ժողովրդի պատմական հիշողության, քրիստոնեական հավատքի, ազգային ինքնության և սերունդների միջև անխզելի կապի յուրօրինակ արտահայտությունն է։ Այսուհետ Սեն Շամոնի հայկական խաչքարը կկանգնի որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հավերժացման, հայ ժողովրդի տոկունության և հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության մնայուն խորհրդանիշ»,-ասել է Մանվել Փարամազյանը։ —00—ՄԱ The post Ֆրանսիայի Սեն Շամոն քաղաքում տեղադրվել է հայկական խաչքար՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ֆրանսիայի Սեն Շամոն քաղաքում տեղադրվել է հայկական խաչքար՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

ՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
24TV / 24News / 5 hours ago

Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
24TV / 24News / 5 hours ago

Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինի
24TV / 24News / 6 hours ago

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել
24TV / 24News / 6 hours ago
Related coverage

İtalyan senatör, Ermeni Soykırımı Anıtı ve Müzesi’ni ziyaret etti
Ermenihaber / 11 hours ago

ԵԽԽՎ անդամ իտալացի սենատոր Աուրորա Ֆլորիդիան հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Aravot / 11 hours ago

ԵԽԽՎ անդամ Աուրորա Ֆլորիդիան այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան
Infocom / 12 hours ago

Իտալացի սենատոր Աուրորա Ֆլորիդիան իտալացի սենատոր Աուրորա Ֆլորիդիան
Shant News / 12 hours ago