Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 20-ի գիշերը և կեսօրից հետո, 24-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 21-22-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 23-ին, 24-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-22-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում` Հոկտեմբերի 20-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 21-22-ը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երևան քաղաքի հոկտեմբերի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ. Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 25.8°C (2022թ.) Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -2.2°C (1977թ.) Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 12.6°C