Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանի և Մոսկվայի միջև համագործակցությունն այժմ պատմության մեջ ամենասերտն է։ Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցում՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Թեհրանում կայացած բանակցություններից հետո։ «Մեր պատմության մեջ երբեք Իրանը և Ռուսաստանը չեն համագործակցել այնքան սերտորեն, որքան հիմա»,– գրել է Արաղչին երեքշաբթի առավոտյան։ Նրա խոսքով՝ Լավրովի հետ քննարկել են մի շարք հարցեր՝ Եվրոպայից մինչև Արևմտյան Ասիա, այդ թվում՝ Լիբանանի, Պաղեստինի, Ուկրաինայի և Եմենի իրադրությունը։ «Մենք նաև կենտրոնացել ենք տնտեսական և միջուկային համագործակցության ընդլայնման վրա»,– նշել է Իրանի արտգործնախարարը՝ բանակցությունները որակելով ժամանակին։ Սերգեյ Լավրովը Թեհրան էր ժամանել երկուշաբթի՝ Բահրեյնից, որտեղ մասնակցել էր Ռուսաստանի և Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի միջև ռազմավարական երկխոսության իններորդ փուլին։ ՌԴ ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ այցի ընթացքում կողմերն ընդգծել են քաղաքական երկխոսության ակտիվ բնույթը, ինչպես նաև կառավարությունների, ոլորտային կառույցների, խորհրդարանների, տարածաշրջանների և գործարար շրջանակների միջև սերտ համագործակցությունը։ Այցի շրջանակում Լավրովին ընդունել է նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Նա բանակցություններ է վարել Աբբաս Արաղչիի հետ, ինչպես նաև հանդիպել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ։ —00—ՍՊ The post Իրանի և Ռուսաստանի միջև երբեք այսքան սերտ համագործակցություն չի եղել․ Արաղչի appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Իրանի և Ռուսաստանի միջև երբեք այսքան սերտ համագործակցություն չի եղել․ Արաղչի
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանի և Մոսկվայի ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

#ՀԻՄԱ. COP17. ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐՆ ՈՒ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿԱԾ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ․ ՔՆՆԱՐԿՈՒՄ
24TV / 24News / 13 minutes ago

Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Չեխիա
24TV / 24News / 15 minutes ago

Արմավիրի մարզում «BMW»-ն բախվել է ծառին և հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է
24TV / 24News / 18 minutes ago

Մերձավոր Արևելքում ակտիվ ռազմական գործողությունների վերսկսումն օրեցոր դառնում է խիստ հավանական
24TV / 24News / 22 minutes ago
Related coverage

Уиткофф и Кушнер проведут в Норвегии переговоры по Украине — Reuters
Aravot / 5 minutes ago

Пашинян обещает наказывать всех, кто будет раздавать взятки на муниципальных выборах
Sputnik Armenia / 6 minutes ago

Թրամփն ու Վենսը հայտարարություններ են արել ուկրաինական հարցի մասին
ABC Media / 8 minutes ago

Արմավիրի մարզում «BMW»-ն բախվել է ծառին և հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը հիվանդանոցում մաhացել է
ArmLur / Zhoghovurd / 8 minutes ago