Համացանցում և զանգվածային լրատվության միջոցներում տարածվել է տեղեկատվություն առ այն, թե Լատվիայի սահմանային հսկողության արդյունքում Հայաստանից արտահանված կանաչ թեյի խմբաքանակում հայտնաբերվել է Եվրոպական միությունում արգելված թունաքիմիկատ։ Այս մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։ Լատվիայի Սննդի և անասնաբուժական ծառայության պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ 57,6 կգ քաշով չինական ծագման կանաչ թեյը, որում հայտնաբերվել էր թունաքիմիկատ, փաթեթավորվել և Լատվիա է ներմուծվել Ուզբեկստանից։ Հետևաբար, տվյալ խմբաքանակի՝ Հայաստանից ծագելու վերաբերյալ տարածված տեղեկատվությունը սխալ է։ Գրեթե ամեն օր Եվրոպական միության սննդամթերքի և կերի արագ ահազանգման համակարգում արձանագրվում են սննդամթերքում թունաքիմիկատների (պեստիցիդների) մնացորդների հայտնաբերման և դրանց անվտանգության սահմանված պահանջների խախտումների դեպքեր, դա բնականոն գործընթաց է, միջազգային առևտրում այն բացառել հնարավոր չէ, ուստի նման դեպքերը արտառոց կամ աննախադեպ չի կարող համարվել։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հորդորում է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին և հանրային հարթակներում տեղեկատվություն տարածող անձանց՝ հրապարակելուց առաջ ստուգել տեղեկությունների հավաստիությունը, զերծ մնալ չճշտված տեղեկատվության տարածումից, որը կարող է հանրության շրջանում անհարկի անհանգստություն առաջացնել, և առաջնորդվել լիազոր մարմինների պաշտոնական տեղեկատվությամբ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Լատվիա արտահանված թեյը հայկական ծագման չէ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

«Հորիզոն»-ի թողարկում | 12-00 | 19.10.2026
Shant News / 1 hour ago

Թրամփ․ Ուկրաինան պետք է Զելենսկու փոխարեն մեկ ուրիշին առաջադրի բանակցությունների համար
Shant News / 2 hours ago

Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների տասնյակը
Shant News / 2 hours ago

Հռոմի պապը Զելենսկու հետ քննարկել է Ալյոշկիում ստեղծված հումանիտար իրավիճակը
Shant News / 2 hours ago
Related coverage

COP17 Հայաստանի և աշխարհի բնապահպանական խնդիրներն ու լուծումները. ՈՒՂԻՂ
Alpha News / 24 minutes ago

Հայաստանի և աշխարհի բնապահպանական խնդիրներն ու դրանց լուծման տարբերակները՝ #ուղիղ
Pastinfo / 28 minutes ago

Հայաստանին ասում են՝ հեռացրեք ռուսներին, փակեք ատոմակայանը, իսկ հետո՞
Noyan Tapan TV / 1 hour ago

ՌԴ-ն Ուկրաինային ասում է․ «Ուզում ես գնալ՝ գնա, բայց թող այն, ինչ ստացել ես մեր շնորհիվ»
Noyan Tapan TV / 1 hour ago