ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Հռոմի պապ Լևոն XIV-ը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո (հոկտեմբերի 16-ին) այսօր Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել է Խերսոնի մարզի Օլեշկիում տիրող իրավիճակը (գտնվում է ՌԴ վերահսկողության տակ-խմբ.) և կոչ է արել երկու կողմերին աջակցել մարդասիրական օգնության առաքմանը և խաղաղ բնակիչների տարհանմանը, հաղորդում է Vatican News-ը:Խարկովի մարզի քաղաքը, որտեղ դեռ շարունակում են գտնվել շուրջ 2 հազար քաղաքացիական անձինք, անընդհատ գնդակոծվում է, իսկ դրա մատակարարման ուղիները կտրված են: Վատիկանը պնդում է, որ հումանիտար հրադադար լինի, որպեսզի բնակիչները հնարավորություն ունենան կամավոր և անվտանգ տարհանվել ռազմական գործողությունների գոտուց, ինչպես նաև քաղաք դեղորայք և սնունդ հասցնելու համար:Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ Պուտինը Պապի հետ զրույցում ասել է, որ «այնտեղ ստեղծված բարդ հումանիտար իրավիճակի համար պատասխանատվությունը կրում է Ուկրաինան»:Անցած շաբաթվա ընթացքում Օլեշկիի շրջանը ենթարկվել է ուժեղ հարձակման, կան զոհեր և վիրավորներ։ Ուկրաինայի զինված ուժերի քաղաքին ցերեկային ժամերին հրետանային 733 հարվածել են հասցրելև կատարել 556 անօդաչու հարձակում։ Օկրուգի ղեկավար Ռուսլան Խոմենկոյի խոսքով՝ օկրուգի բնակչությունը պարբերաբար հարվածների է ենթարկվում ճանապարհներին, փողոցներում, բնակելի շենքերում, խանութներում։ Նա ընդգծել է, որ այդ ամենը կարելի է գնահատել որպես տեղի բնակչության ցեղասպանություն: