ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը դեռ չի հաստատել Ուկրաինային Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի խոշոր խմբաքանակի հրթիռներ փոխանցելու որոշումը։ Այս մասին հայտնում է Kyiv Independent-ը՝ հղում անելով ուկրաինացի պաշտոնյաներին և զինվորականներին։ Պարբերականի տվյալներով՝ Ուկրաինայի դաշնակիցներն արդեն վճարել են հրթիռների համար, սակայն Հեգսեթը դեռ չի ստորագրում համապատասխան պայմանագրերը։ Կիևում կասկածում են, որ Վաշինգտոնը միտումնավոր ձգձգում է մատակարարումները՝ Ուկրաինայի վրա ճնշում գործադրելու նպատակով։ —00—ՍՊ The post ԱՄՆ-ն ձգձգում է Ուկրաինայի համար վճարված Patriot հրթիռների մատակարարումը appeared first on 24News .