Հոկտեմբերի 18-ին Տաջիկստանի տարածքում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները։ Դրանք անցկացվում են ՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումների մասնակցությամբ։ Զորավարժություններին ներգրավված են ներքին գործերի մարմինների, ազգային անվտանգության ծառայությունների, ներքին զորքերի (ազգային գվարդիայի), հատուկ և հակաթմրանյութային ծառայությունների, ինչպես նաև փրկարարական ստորաբաժանումների ներկայացուցիչներ։ Մասնակիցներին ողջունել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը և Տաջիկստանի ներքին գործերի նախարարի տեղակալ, ներքին ծառայության գեներալ-մայոր Նոզիմ Իբրոխիմզոդան։ Նրանք ընդգծել են ՀԱՊԿ հավաքական ուժերի ստորաբաժանումների պատրաստության միջոցառումների կարևորությունը կազմակերպության անվտանգության միասնական համակարգում՝ ներկայիս ռազմաքաղաքական իրադրության պայմաններում, ինչպես նաև մասնագիտական պատրաստվածության շարունակական կատարելագործման անհրաժեշտությունը։ —00—ՍՊ The post Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

ԱՄՆ-ն ձգձգում է Ուկրաինայի համար վճարված Patriot հրթիռների մատակարարումը
24TV / 24News / 1 hour ago

Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին
24TV / 24News / 1 hour ago

Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին
24TV / 24News / 1 hour ago

Նարդարան․ շիայականության կենտրոնն Ադրբեջանում․ խնդիրներ և ռիսկեր
24TV / 24News / 1 hour ago
Related coverage

Զինված ներխուժումը չի կարող որակվել որպես «թյուրիմացություն»
Noyan Tapan TV / 12 minutes ago

Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին
168 Jham / 31 minutes ago

Իրանն ԱՄՆ ընտրություններից առաջ փորձում է հարվածել Թրամփին՝ ուժեղացնելով հարձակումները Հորմուզի նեղուցում. WP
168 Jham / 41 minutes ago

«Հորիզոն»-ի թողարկում | 12-00 | 19.10.2026
Shant News / 51 minutes ago