Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմի տվյալները 2026 թվականի հոկտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածի համար։ Կենտրոնի տվյալներով՝ նշված ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակն իջել է 2 սմ-ով և հոկտեմբերի 18-ի դրությամբ կազմել 1900.58 մետր։ Լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ բարձր է եղել 22 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 36 սմ-ով։ Ինչ վերաբերում է Արփա-Սևան ջրատարով լիճ տեղափոխված ջրի ծավալին, ապա հոկտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում այն կազմել է 0.515 մլն խմ։ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 18-ը ներառյալ՝ Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի ընդհանուր ծավալը կազմել է 176.785 մլն խմ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Factor.am / 38 minutes ago

Կարատեիստ Յուրա Զալյանը` Մ21 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Factor.am / 51 minutes ago

Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է արել ապօրինի ճնշումների մասին անձամբ իրեն հայտնել
Factor.am / 1 hour ago

Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը
Factor.am / 1 hour ago
Related coverage

Ամուլսարի շահագործումը հակասում է ժողովրդավարական այն սկզբունքներին, որոնց ձգտում է Հայաստանը
Noyan Tapan TV / 10 minutes ago

Ի՞նչ է կատարվում Ռուսաստանում
Noyan Tapan TV / 10 minutes ago

TRIPP-ի շուրջ նոր հակասություններ
Noyan Tapan TV / 10 minutes ago

Ճաքեր Բաքու-Անկարա առանցքում․ Իսրայելական գործոնն ու Ալիևի դեմարշը Թուրքիայի դեմ
Noyan Tapan TV / 10 minutes ago