Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիեն Լըկորնյուն հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում կարող է արտակարգ դրություն սահմանել։ Ավելի վաղ երկրի մի շարք շրջաններում պարետային ժամ էր սահմանվել։ Լըկորնյուն նշել է, որ առայժմ նման միջոցներն «առավել ընդունելի են»։ Հոկտեմբերի 17-ին Փարիզում և Ֆրանսիայի ամբողջ տարածքում զանգվածային ցույցեր էին անցկացվել՝ ընդդեմ վառելիքի գների բարձրացման և բնակչության գնողունակության անկման։ Կազմակերպիչների գնահատմամբ՝ ցույցերին մասնակցել է 800 հազար մարդ, մինչդեռ ՆԳՆ-ն հայտնել է 550 հազարի մասին։ Մասնակիցների թիվը երկու անգամ գերազանցել է ուժային կառույցների վերլուծաբանների կանխատեսումները։ Մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերածվել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։ Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը խոստացել է, որ իշխանությունները կշարունակեն հետապնդել ջարդերի և թալանի բոլոր մասնակիցներին։