Երևանում անցկացվող COP17-ի շրջանակում ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության, պարենային անվտանգության և կրթության ոլորտներում միջազգային համագործակցության ամրապնդումը՝ որպես կայուն զարգացման կարևոր նախապայման։ «Երևանում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում մասնակցել է «Կրթության ազգային համակարգերի դերը պարենային անվտանգության խթանման և Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման գործում» խորագրով բարձրաստիճան պանելային քննարկմանը ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է միջազգային համագործակցության և բազմակողմ դիվանագիտության կարևոր դերը կենսաբազմազանության պահպանության, պարենային անվտանգության, կրթության և կայուն զարգացման փոխկապակցված օրակարգերի առաջմղման գործում։ Այս համատեքստում կարևորվել է միջազգային տարբեր գործընթացների և ոլորտային օրակարգերի միջև կապերի ամրապնդումը, համահունչ մոտեցումների ձևավորումը, ինչպես նաև գլոբալ հանձնառությունների իրականացմանն ուղղված համատեղ ջանքերի խթանումը։ ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալն անդրադարձել է COP17-ի հայաստանյան նախագահության առաջնահերթություններին՝ ընդգծելով կենսաբազմազանության պահպանության հարցերն ավելի լայն տնտեսական և սոցիալական զարգացման օրակարգերում ներառման և միջազգային գործընկերությունների ամրապնդման կարևորությունը։ Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է նաև միջազգային համագործակցության դերը երկրների ազգային կարողությունների զարգացման, փորձագիտական և ֆինանսական աջակցության ներգրավման, ինչպես նաև միջազգային հանձնառություններն ազգային մակարդակում գործնական արդյունքների վերածելու գործում։ Այս համատեքստում ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալն անդրադարձել է Հայաստանի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի երկարամյա համագործակցությանը՝ որպես արդյունավետ գործընկերության օրինակ, առանձնացնելով «Դպրոցական սննդի» ազգային ծրագիրը։ Կարևորվել է այս ուղղությամբ Հայաստանի կուտակած փորձի փոխանակումը գործընկեր երկրների հետ։ Ամփոփելով`Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է, որ արդյունավետ բազմակողմ համագործակցությունը պետք է նպաստի ոչ միայն միջազգային համաձայնությունների և հանձնառությունների ձևավորմանը, այլև դրանց գործնական իրականացմանը՝ ազգային մակարդակում ապահովելով շոշափելի և երկարաժամկետ արդյունքներ»,- ասվում է հաղորդագրությունում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Factor.am / 36 minutes ago

Կարատեիստ Յուրա Զալյանը` Մ21 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Factor.am / 49 minutes ago

Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է արել ապօրինի ճնշումների մասին անձամբ իրեն հայտնել
Factor.am / 1 hour ago

Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
Factor.am / 1 hour ago
Related coverage

Թուրքիան ցանկանում է բաց ճանապարհներ, Ադրբեջանը ձգձգում է գործընթացը
Noyan Tapan TV / 9 minutes ago

Անկլավների փոխանակո՞ւմ․ ի՞նչ լուծում է առաջարկել Փաշինյանը
Noyan Tapan TV / 9 minutes ago

Ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանը հրաժարվի լքել օկուպացված տարածքները
Noyan Tapan TV / 9 minutes ago

TRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգում
168 Jham / 16 minutes ago