Ռուսաստանը հեռանկարային է համարում Իրանի հետ համագործակցությունը Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի առաջմղման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թեհրանում կայացած մամուլի ասուլիսում։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ բանակցություններից հետո Լավրովը վերահաստատել է նաև երկկողմ տնտեսական և ներդրումային պայմանավորվածություններն իրականացնելու Մոսկվայի մտադրությունը։ «Չնայած արդեն բազմիցս հիշատակված բարդ իրավիճակին՝ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ տնտեսական և ներդրումային ոլորտներում պայմանավորվածությունների իրականացումից»,– ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է նա։