Հոկտեմբերի 12-ից 19-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 2986 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 78 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 129 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 80 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 52, չամրակապված վարելու՝ 250, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 20, վարելու ընթացքում ծխելու՝ 534, վարելիս