Թեհրանում կայացել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը․ այս մասին տեղեկացրել է Իրանի նախագահի պաշտոնական Telegram-յան ալիքը։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև՝ անդրադարձել տարածաշրջանային և միջազգային արդի իրադարձություններին։ Հանդիպմանը Մասուդ Փեզեշքիանն ընդգծել է, որ ակնկալում է հանդիպել ՌԴ նախագահի հետ Մոսկվայում կայանալիք Գազ արտահանող երկրների ֆորումի առաջիկա գագաթնաժողովի շրջանակներում։