Ավարտվել է Ալբանիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնությունը: Ծանրամարտի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ մրցաշարի ավարտին թիմային հաշվարկի արդյունքում Հայաստանի երիտասարդական հավաքականը միավորների հաշվարկով զբաղեցրեց երրորդ հորիզոնականը, իսկ Մ23 տարեկանների թիմը 4-րդն է: Իսկ մրցաշարի լավագույն մարզիկ ճանաչվեց երիտասարդների ոսկե մեդալակիր 75 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը: Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Վիգեն Խաչատրյանն է, երկրորդ մարզիչը` Վահրամ Գևորգյանը: Մինչև 23 տարեկանների թիմի ավագ մարզիչը Դավիթ Մուրադյանն է: Երիտասարդներ` 65 կգ` Դավիթ Առաքելյան – պոկում վարժություն` արծաթե մեդալ 70 կգ` Սամվել Մարտիրոսյան – բրոնզե մեդալ 75 կգ` Նարեկ Գրիգորյան –ոսկե մեդալ 85 կգ` Նարեկ Մկրտչյան – բրոնզե մեդալ 95 կգ` Վալերիկ Մկրտչյան – պոկում վարժություն` արծաթե մեդալ 77 կգ` Աննա Ամրոյան – պոկում վարժություն` բրոնզե մեդալ 86 կգ` Էմմա Պողոսյան – ոսկե մեդալ Մ23 տարեկաններ 60 կգ` Սեյրան Խուդանյան- բրոնզե մեդալ 57 կգ` Ալեքսանդրա Գրիգորյան – ոսկե մեդալ 75 կգ` Տիգրան Կարապետյան –արծաթե մեդալ 85 կգ` Մարտին Պողոսյան – արծաթե մեդալ