Հոկտեմբերի 12-ից 19-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 2986 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 78 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 129 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 80 անձ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։ «Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 52, չամրակապված վարելու՝ 250, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 20, վարելու ընթացքում ծխելու՝ 534, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 208, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 125 և 1124 այլ իրավախախտում։ 20 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 58-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 24-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 19-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 100 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15456 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 201 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 302 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 400 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 67, չամրակապված վարելու՝ 3581, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 204, վարելու ընթացքում ծխելու՝ 963, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 849, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 276, արագության գերազանցման՝ 1921 և 5474 այլ իրավախախտում։ 154 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 720-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 365-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 114-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ 15 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 41 անձ»,- նշված է հաղորդագրությունում։ The post Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

CTRL Z՝ Արգամ Հովսեփյանի հետ | Episode 29
Infocom / 2 hours ago

Խարկովի մարզում զբոսայգուն հասցված հարվածից 6 մարդ է զոհվել, 3-ը՝ երեխաներ | azatutyun.am
Infocom / 2 hours ago

Ռուսաստանը պատրաստ է օգնել Իրան-ԱՄՆ հակամшրտության լուծումներ գտնելու հարցում․ Լավրով | tert.am
Infocom / 4 hours ago

Ռուսաստանը և Իրանը քննարկել են ԵԱՏՄ-ի հետ Թեհրանի համագործակցությունը | news.am
Infocom / 4 hours ago
Related coverage

Ո՞ւր են գնացել COP 17-ի փողերը․ «Բարձր մակարդակի թալան»․ «Կարճ ասած»
5TV Armenia / 59 minutes ago

“Армения не может позиционировать себя как лидер в борьбе за биоразнообразие, если активисты-экологи подвергаются нападкам” – Айк Абрамян
Hetq / 1 hour ago

Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ
Aravot / 1 hour ago

Աշխարհը բացահայտում է Հայաստանի ազատությունն ու ներքին անվտանգությունը. փորձագետներ
Public Television of Armenia — 1Lurer / 1 hour ago