Ալբանիայում անցյալ երեքշաբթիից ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունենում՝ ամիսներ շարունակվող բողոքի ցույցերի սրման ֆոնին։ Դրանց պատճառ են դարձել համալսարաններում պայմանների բարելավման նոր պահանջները, կոռուպցիայի դեմ դժգոհությունը և Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հրաժարականի վերսկսված պահանջները։ «Բողոքի ցույցերն իրավունք են, մինչդեռ բռնությունը՝ հանցագործություն։ Մեր ժողովրդավարության զարգացման այս վճռորոշ փուլում այս կարմիր գիծը պետք է հստակ գծվի»,- Facebook-ում գրել է Ռաման։ Նա նշել է, որ պատրաստ է երկխոսության՝ բացառությամբ բռնություն գործադրողների և այն քաղաքական կուսակցությունների, որոնք չեն սահմանազատվում բռնությունից։ Այսօր հարյուրավոր ցուցարարներ կրկին հավաքվել են Տիրանայի գլխավոր հրապարակում և կրթության նախարարության շենքի դիմաց։ Ոստիկանության հատուկ ստորաբաժանումները ցուցարարներին ցրելու համար կիրառել են ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ։ Ցուցարարները թիրախավորել են կառավարական շենքերը և քաղաքի մի շարք հատվածներում ջարդուփշուր արել խանութների ցուցափեղկերը։ Նրանք նաև ոստիկանների ուղղությամբ քարեր, ինքնաշեն հրկիզող սարքեր և հրավառության նյութեր են նետել։ Իշխանությունների տվյալներով՝ բախումների հետևանքով վիրավորվել է շուրջ 300 մարդ, որոնց կեսից ավելին ոստիկաններ են։ Բողոքի ցույցերի ընթացքում զգալի վնասներ են կրել նաև մի շարք կառավարական շենքեր, այդ թվում՝ կրթության նախարարության շենքը, որը շարունակում է մնալ բողոքի ակցիաների կենտրոնական թիրախներից մեկը։ Երկուշաբթի ոստիկանների հետ հանդիպման ժամանակ Ռաման գովեստի խոսքեր է հնչեցրել ոստիկանության գործողությունների կապակցությամբ և խոստացել առաջնագծում ծառայություն իրականացնող յուրաքանչյուր ոստիկանի վճարել 2,500 եվրո, ինչպես նաև հունվարի 1-ից զգալիորեն բարձրացնել նրանց աշխատավարձերը։ Անկարգությունների համար մեղադրելով «օտար ուժերին»՝ Ռաման հայտարարել է, որ Իրանը և Ռուսաստանը համացանցում ապատեղեկատվություն են տարածում։ Ընդգծելով, որ Ռուսաստանն «Ալբանիայի դաշնակիցը չէ», Ռաման նախազգուշացրել է «ռուսական ազդեցության ալիքի մասին, որը տարածվում է սոցիալական մեդիայի ամբողջ էկոհամակարգում»։ Նա նաև զգուշացրել է Իրանի հետ, իր պնդմամբ, կապ ունեցող «տասնյակ հազարավոր կեղծ օգտահաշիվների» մասին, որոնք մոբիլիզացվել են բնապահպանական ակտիվիզմի քողի ներքո։ Նշենք, որ Բալկանյան այս երկրում հակակառավարական բողոքի ցույցերն ի սկզբանե սկսվել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտանիքի հետ կապվող վիճահարույց առողջարանային համալիրի կառուցման ծրագրի պատճառով։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
Factor.am / 14 minutes ago

Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը
Factor.am / 29 minutes ago

Բաքուն Թուրքիայում բնակվող 7 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել և հեռակա կալանավորել իշխանության բռնի զավթման կոչերի համար
Factor.am / 47 minutes ago

Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարանները հոկտեմբերի 19-30-ը կաշխատեն ամեն օր
Factor.am / 1 hour ago
Related coverage

Թրամփը՝ Նեթանյահուին․ «Դու մեծ մարտիկ ես, և մենք դա շատ շուտով կապացուցենք»
24TV / 24News / 4 minutes ago

Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը
168 Jham / 4 minutes ago

Բելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումը
24TV / 24News / 14 minutes ago

В лесу близ армянского курорта Агверан нашли тело 22-летнего гражданина России
Sputnik Armenia / 14 minutes ago