Քաղաքագետ Մովսես Ղազարյանը Alpha News -ին մեկնաբանել է Ուկրաինայի և ԱՄՆ-ի ղեկավարությունների միջև հարաբերությունները։ «Կիևի և Վաշինգտոնի միջև ներկայիս ճգնաժամն, անշուշտ, պայմանավորված է բազմաթիվ գործոններով։ Նախ՝ այս ճգնաժամն իր բնույթով մեծապես ներարևմտյան է։ Մենք գործ ունենք ուկրաինական հակամարտության կարգավորման տարբեր մոտեցումների հետ։ Մի կողմից՝ առկա են Միացյալ Նահանգների, մյուս կողմից՝ Բրյուսելի մոտեցումները։ Իսկ Կիևն, ըստ էության, արտահայտում է հենց Բրյուսելի, այլ ոչ թե ԱՄՆ-ի մոտեցումները։ Սա մեկ կարևոր հանգամանք է։ Հարկ է նաև նշել, որ խնդիրը կապված է եվրոպական որոշակի մտավախությունների հետ։ Եվրոպայում անհանգստացած են, որ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանի Դաշնությունը կարող են համատեղ մշակել Ուկրաինայի հակամարտության կարգավորման ճանապարհային քարտեզ՝ թե՛ Եվրոպային, թե՛ Ուկրաինային պարտադրելով խաղի որոշակի կանոններ, այսինքն՝ կարգավորման որոշակի ձևաչափ։ Եվրոպացի և, ընդհանուր առմամբ, նաև ուկրաինացի փորձագետների ընկալմամբ՝ սա խիստ վտանգավոր և անցանկալի զարգացում է»,-կարծում է փորձագետը։ Ըստ զրուցակցի՝ Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև տարաձայնությունները պայմանավորված են նաև համաշխարհային օրակարգի ռազմավարական հարցերի շուրջ արևմտյան երկրների տարբեր մոտեցումներով։ «Երրորդ՝ ոչ պակաս կարևոր հանգամանքն այն է, որ պետք է հաշվի առնել նաև այս ճգնաժամի հետևանքով արևմտյան երկրների միջև ներքին անհավասարակշռության առաջացման հնարավորությունը։ Իրականում Վաշինգտոնի և Կիևի միջև ծագած տարաձայնությունները սոսկ երկու մայրաքաղաքների միջև հարաբերությունների խնդիրներ չեն. դրանք արտացոլում են արևմտյան երկրների ապագա զարգացման վերաբերյալ ռազմավարական տարբեր պատկերացումները։ Օրինակ՝ Վաշինգտոնը կարծում է, որ Արևմուտքի հավաքական և ամերիկյան գերիշխանությունը պահպանելու համար իր քաղաքականության առավել հեռանկարային ուղղությունը Ասիայում դիրքերի ամրապնդումն է։ Մինչդեռ Եվրամիությունն ու եվրոպացի փորձագետները, քաղաքական գործիչներն ու առաջնորդները առաջնահերթություն են համարում Ռուսաստանի զսպումը։ Այսպիսով՝ գործ ունենք սկզբունքորեն տարբեր հայացքների և մոտեցումների հետ։ Ըստ էության, խոսքը զարգացման տարբեր պարադիգմների մասին է, քանի որ եվրոպական մոտեցումը հիմնված է Սառը պատերազմի տրամաբանության վրա, երբ Մոսկվան ընկալվում էր որպես «Կարմիր կայսրության» վերամարմնավորում։ Մինչդեռ Ռուսաստանի կողմից ո՛չ կարմիր, ո՛չ էլ կայսերական որևէ սպառնալիք չկա Եվրոպայի, Ասիայի և, ըստ էության, նույնիսկ ԱՄՆ-ի շահերի նկատմամբ, այդ թվում՝ Ասիայի նման զգայուն տարածաշրջանում»,- եզրափակել է Մովսես Ղազարյանը։ The post Կիևի և Վաշինգտոնի միջև ճգնաժամը ներարևմտյան ճգնաժամ է․ Մովսես Ղազարյան appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Կիևի և Վաշինգտոնի միջև ճգնաժամը ներարևմտյան ճգնաժամ է․ Մովսես Ղազարյան
Քաղաքագետ Մովսես Ղազարյանը Alpha News-ին մեկնաբանել է Ուկրաինայի և ԱՄՆ-ի ղեկավարությունների միջև հարաբերությունները։ «Կիևի և Վաշինգտոնի միջև ներկայիս ճգնաժամն, անշուշտ, ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Ֆրանսիան ընկղմվում է տնտեսական և քաղաքական ճգնաժամի մեջ․ Դմիտրի դե Կոշկո
Alpha News / 34 minutes ago

Беспорядки в Европе связаны с провалом миграционной политики, и они непременно продолжатся: Трухачёв
Alpha News / 49 minutes ago

Խնկո Ապեր․ հայ մանուկների սիրելի գրողը
Alpha News / 1 hour ago

Франция погружается в экономический и политический кризис: Дмитрий де Кошко
Alpha News / 1 hour ago
Related coverage

Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս
24TV / 24News / 1 hour ago

Մոսկվան «պատրաստ է աջակցել ԱՄՆ-Իրան հակամարտության լուծմանը»
Azatutyun / 3 hours ago

ԱԴԾ-ն Ղրիմի բնակչի է ձերբակալել` Ուկրաինային ՀՕՊ օբյեկտների մասին տվյալներ տալու համար
Sputnik Armenia / 11 hours ago

Փաշինյանը անոնսում է նոր զիջումների մասին. Ալիեւը ուրախ է #կարծիքներ
Pastinfo / Oct 18