Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը Factor TV -ի եթերում անդրադարձել է Ռուսաստանի Դաշնություն իր մուտքի արգելքին, ռուսական հեռուստաալիքների հեռարձակման խնդրին, ներքաղաքական բևեռացմանն ու խորհրդարանում Էթիկայի հանձնաժողովի նոր գործիքակազմին: Անդրադառնալով իր նկատմամբ ՌԴ-ի կիրառած արգելքին և հարցին, թե արդյոք դա իրեն կստիպի լռել, պատգամավորը նշել է. «Իհարկե, ես չեմ խոսում ինչ-որ բաներ կամ լռում ինչ-որ բաների մասին սեփական շահից ելնելով, որ իմ մուտքը արգելեն կամ չարգելեն… Եթե Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություններ են լինում՝ որ երկրից էլ դա լինի, իհարկե դրա մասին պետք է խոսել և դրա դեմ կոնկրետ քայլեր է պետք ձեռնարկել»։ Նա հավելել է, որ որևէ պարզաբանում չի ստացել արգելքի վերաբերյալ, սակայն իր դիրքորոշումը չի փոխվելու. «Բայց արդյոք ես դրանից հետո կլռե՞մ, թե՞ ոչ… ոչ, ես կշարունակեմ՝ եթե լավին լավն է պետք ասել, վատին՝ վատը, միշտ էլ․․․»։ Պատգամավորը վերահաստատել է իր դիրքորոշումը ռուսական մեդիայի վերաբերյալ՝ շեշտելով. «Կարծում եմ, որ այն ամենը, ինչ ես այդ կապակցությամբ ասել եմ, որևէ բան չի փոխվել, նաև այս պահին չի փոխվում, Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտները վիրավորող, Հայաստանի Հանրապետության ղեկավարներին վիրավորող… այդ բոլոր ծրագրերը անթույլատրելի են բոլոր դեպքերում։ Եվ կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը իր պրոպագանդիստական այդ մոտեցումները պիտի վերանայի ընդհանրապես, և որևէ այլ երկրին վիրավորող այսպիսի կոչեր վերցնի չանի…»։ Լուսինե Բադալյանը հերքել է դիտարկումը, թե ընդդիմության առաջնորդները հետապնդվում են ՌԴ հետ կապեր ունենալու համար. «Ընդդիմության առաջնորդները բանտում են իրենց կատարած հանցագործությունների, մասնավորապես կոռուպցիոն հանցագործությունների համար։ Եվ էստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Որովհետև կոռուպցիան վաղ թե ուշ բացահայտվելու հատկություն ունի»։ Խոսելով արտաքին վտանգների և ընդդիմության դիրքորոշումների մասին՝ պատգամավորն ընդգծել է. «Եթե մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության սպառնացող վտանգների մասին, մենք չենք խոսում ԵԱՏՄ-ում գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետության մասին… Մենք խոսում ենք Հայաստան-Բելառուս-Ռուսաստան միութենական պետության վտանգի մասին…»։ Անդրադառնալով քաղաքական դաշտում վիրավորական խոսույթին՝ պատգամավորը հայտնել է, որ նախատեսվում է ուժեղացնել խորհրդարանական վերահսկողության մեխանիզմները. «Մարդու արժանապատվությունը ոտնահարող արտահայտություն երբեք չի կարող անպատասխան մնալ։ Եվ եթե էդ հարցը օրենքի սահմաններում չլուծվեց, վաղ թե ուշ տասը տարի, քսան տարի հետո միևնույն է էդ պատասխանատվությունը լինելու է… Մեր գործիքակազմը մենք հիմա նոր գործիքակազմ ենք կիրառելու, որ էթիկայի հանձնաժողովն է, և կփորձենք էթիկայի հանձնաժողովին լիազորել այնպիսի գործիքներով, որ կարողանան նաև բացի դատապարտելը և հանրային պարսավանքը ունենալ նաև հետևանքներ»։ Նա հավելել է, որ հայհոյանքը կամ վիրավորանքը չի կարող համարվել ընդդիմադիր խոսք։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ Ռոբերտ Անանյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՌԴ իմ մուտքի արգելքից հետո ես չեմ լռի․ եթե ՀՀ-ի ինքնիշխանության դեմ կա ոտնձգություն, պետք է խոսել․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է Ռուսաստանի Դաշնություն իր մուտքի արգելքին, ռուսական հեռուստաալիքների հեռարձակման խնդրին, ներքաղաքական բևեռացմանն ու խորհրդարանում Էթիկայի հանձնաժողովի նոր գործիքակազմին: Անդրադառնալով իր նկատմամբ ՌԴ-ի կիրառած արգելքին և հարցին, թե արդյոք դա իրեն կստիպի լռել, պատգամավորը նշել է. «Իհարկե, ես չեմ խոսում ինչ-որ բաներ կամ լռում …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարանները հոկտեմբերի 19-30-ը կաշխատեն ամեն օր
Factor.am / 23 minutes ago

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Factor.am / 35 minutes ago

Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը
Factor.am / 51 minutes ago

ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին
Factor.am / 59 minutes ago
Related coverage

Հենց Ալիևը հայհոյում է Նիկոլին, ՔՊ-ում սկսում են արդարացնել, թե «бьёт — значит любит». ադրբեջանագետ
24TV / 24News / 9 minutes ago

Հանդիպել են Լավրովն ու Փեզեշքիանը․ ի՞նչ են քննարկել
ABC Media / 13 minutes ago

«Թուրքիան այլևս առաջվանը չէ». Էրդողան
168 Jham / 13 minutes ago

Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»
168 Jham / 20 minutes ago