«Տաշիր Կապիտալ» ընկերությունը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով կառավարության ընդունած՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100 տոկս բաժնետոմսերը հանրային գերակա շահ ճանաչելու որոշմանը՝ այն անվանելով «անօրինական ակտ»: Ընկերությունը պնդում է՝ կառավարության այս որոշումը խախտում է 2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրի պալատի արբիտրաժային ինստիտուտի կողմից նշանակված արտակարգ արբիտրի որոշումը, որով որով ՀՀ կառավարությանը պարտավորեցվել էր ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի սեփականազրկմանն...