ԱՄՆ Ֆլորիդա նահանգի դատարանը Կուբայի նախկին առաջնորդ Ռաուլ Կաստրոյին կալանավորելու որոշում է կայացրել ։ Դատարանի որոշուման հիմքում 1996-ին տեղի ունեցած ողբերգական միջադեպն է, ինչի ժամանակ կործանվել էր հումանիտար 2 ինքնաթիռ։ Դեռևս ընթացիկ տարվա մայիսին Ռաուլ Կաստրոյին ֆեդերալ մակարդակով պաշտոնական մեղադրանք էր առաջադրվել։ ԱՄՆ իրավապահ մարմինների իրականացրած քննության տվյալներով՝ Կաստրոն և գործով անցնող ևս հինգ մեղադրյալներ պատասխանատու են չորս անձի սպանության, օդանավերի ոչնչացման, ինչպես նաև ԱՄՆ քաղաքացիների սպանության նպատակով դավադրություն կազմակերպելու համար։ Նշենք, որ 1996-ին՝ հումանիտար ինքնաթիռների կործանման պահին, Ռաուլ Կաստրոն զբաղեցնում էր Կուբայի պաշտպանության նախարարի պաշտոնը։