https://youtu.be/xcvmmQyiGFA Պնդում ենք՝ COP17-ին գումարներ են մսխել, փաստեր ունենք, որ կոռուպցիոն սխեմաներ են գործել, ՔՊ-ն թաթախված է կոռուպցիայի մեջ։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանը։ Պատգամավորը տեղեկացրեց, որ առաջիկայում կքննարկվի նաև «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ անելու իրենց առաջարկը։ Մաթևոսյանի խոսքով, իրենց ներկայացրած նախագծով առաջարկվում է հեշտացնել դեղերի փորձաքննության ընթացակարգը՝ հիմնվելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձաքննության արդյունքների վրա։ «Հայաստանում կա գրանցված 4000 տեսակի դեղորայք, Եվրոպայում՝ 25 000, Վրաստանում՝ 15 000 տեսակի դեղորայք։ Հայաստանում դեղերի փորձաքննությունը կարող է տևել մինչև 150 օր, սակայն, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից 25 000 դեղորայք արդեն անցել է փորձաքննություն, կարիք չկա, որ այդքան երկար անցնի փորձաքննություն նաև այստեղ, հեշտացված ընթացակարգը թույլ կտա ավելացնել տեսականին, որպեսզի դեղերի գինը իջնի», – մեկնաբանեց Մաթևոսյանը։ Հերմինե Միքայելյան Մանրամասները՝ տեսանյութում։ — 00 – – ԱՊ The post ՔՊ-ն թաթախված է կոռուպցիայի մեջ, փաստերով ցույց տվեցինք, թե ինչքան գումար է մսխվել COP17-ին appeared first on 24News .