Կտրուկ նվազել է հայկական գյուղմթերքի արտահանումը սեպտեմբերին մոտ 40 տոկոսով։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, սակայն, չի հրապարակել արտահանման աշխարհագրությունը։ Տնտեսագետները պնդում են, որ եվրոպական շուկա մտնելու իշխանության խոստումները բախվում են մեծ խոչընդոտների, որովհետև ԵԱՏՄ շուկայում հաջողությամբ վաճառվող ապրանքը դեռ չի երաշխավորում հաջողություն Եվրոպայում: