2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»։ Այս մասին գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը: «Ուղիղ 6 տարի առաջ ՌԴ նախագահ Վ.Պուտինը պատերազմը դադարեցնելու առաջարկ էր արել հայկական ու ադրբեջանական կողմերին, որը նրա համար «անհասկանալի պատճառներով հայ գործընկերները մերժեցին»։ Ինչու՞ մերժվեց հոկտեմբերի 19-ի աղետալի պատերազմը դադարեցնելու առաջարկը։ Ի դեպ,ըստ Պուտինի՝ իր առաջարկն ընդունելու դեպքում հայկական վերահսկողության տակ պետք է մնար Շուշին,որտեղ կարող էին վերադառնալ ադրբեջանցի փախստականներն,իսկ Ադրբեջանին էին անցնում «աննշան տարածքներ հարավային հատվածում»։ Բազմիցս նշել եմ,որ 2020-ի հոկտեմբերի 19-ին արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն նշել է ,որ պատերազմը դադարեցնելու առաջարկը վերաբերում է բացառապես «5 𐊛 2» տարբերակին կամ «Լավրովի պլանի մոդիֆիկացված տարբերակին»։ Այսինքն ՝հոկտեմբերի 19-ի առաջարկով Շուշին ադրբեջանցիներին հանձնելու հարց չի եղել։ Ավելին. ակնհայտ էր, որ հոկտեմբերի 19-ին արդեն իշխանության համար պարզ էր ,որ պատերազմը դեպի պարտություն է գնում ։ Ու այսքանից հետո նրանք մերժել են պատերազմն անհամեմատ ավելի քիչ մարդկային ու տարածքային կորուստներով կանգնեցնելու առաջարկը։ Ո՞րն էր նման որոշման պատճառը։ Սա քաոսայն կառավարման ,թե՞ դավադրության արդյունք էր։ Միշտ չէ ,որ ժամանակը վեր է հանում ողջ ճշմարտությունը։ Հիշեցնեմ,որ 2020-ի հոկտեմբերի 12-ին արտախորհրդական ուժերի հանդիպմանը ՀՀԿ-ի անունից ինքս եմ առաջարկել ,որ դիմի մեր ռազմավարական դաշնակցին,որպեսզի քայլեր ձեռնարկվեն պատերազմը դադարեցնելու համար»,-գրել է նա։ —00—ԼԱ The post Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով
2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Արաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջ
24TV / 24News / 19 minutes ago

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբ
24TV / 24News / 30 minutes ago

ԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունը
24TV / 24News / 37 minutes ago

ՔՊ-ն թաթախված է կոռուպցիայի մեջ, փաստերով ցույց տվեցինք, թե ինչքան գումար է մսխվել COP17-ին
24TV / 24News / 53 minutes ago
Related coverage

Մսին վախենում են նայել Հայաստանի խանութներում. խայտառակ թանկացումներ
5TV Armenia / 9 minutes ago

Կանադայի ամենահարուստ նահանգը ցանկանում է անկախանալ․Ալբերտայում քվեարկություն է ընթանում
Alpha News / 14 minutes ago

ՈւՂԻՂ. ՇՄ նախարար Համբարձում Մաթեւոսյանի եւ Աստրիդ Շոմեյքերի համատեղ մամուլի ասուլիսը
News.am / 14 minutes ago

18 սեռական հանցագործություն՝ երկու անչափահաս աղջկա նկատմամբ․ կուսակցության առաջնորդը դատապարտվեց
Pastinfo / 20 minutes ago