Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: «Հոկտեմբերի 16-ին «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության 34 անդամից 29-ը, ղեկավարվելով ՀՖՖ կանոնադրության 34-րդ հոդվածի 2-րդ կետով և 35-րդ հոդվածով, Արտահերթ ժողով անցկացնելու առաջարկ են ներկայացրել։ Վերջիններս դիմել են ՀՖՖ կանոնադրության փոփոխման և լրացումներ կատարելու նպատակով։ Առաջարկվում է կանոնադրության 31-րդ հոդվածի 4-րդ կետի «բ» ենթակետի փոփոխություն։ Գործող կանոնադրությամբ Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու առաջադրվելու համար, ի թիվս այլ պայմանների, պահանջվում է վերջին մեկ տարում մշտապես բնակվել Հայաստանի Հանրապետությունում և տիրապետել հայերենին։ Նախագծով առաջարկվում է հանել նշված 2 պահանջը՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիության և առնվազն 25 տարեկան լինելու պայմանները։ Առաջարկվում է նաև կանոնադրության 38-րդ հոդվածի 3-րդ կետի փոփոխություն։ Գործող կանոնադրությամբ նախատեսվում է, որ եթե անձը համապատասխան պաշտոնում պաշտոնավարել է այդ պաշտոնի համար սահմանված քառամյա ժամկետից պակաս, ապա այդ ժամանակահատվածը, անկախ դրա փաստացի տևողությունից, հաշվարկվում է որպես պաշտոնավարման մեկ ամբողջական ժամկետ։ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ եթե անձը համապատասխան պաշտոնում փաստացի պաշտոնավարել է երկու տարուց պակաս, ապա այդ ժամանակահատվածը չի հաշվարկվում որպես պաշտոնավարման մեկ ամբողջական ժամկետ, իսկ երկու տարի կամ ավելի պաշտոնավարման դեպքում այն հաշվարկվում է որպես մեկ ամբողջական ժամկետ։ Գործող կարգավորումը պաշտոնավարման մեկ ամբողջական ժամկետ է համարում ցանկացած ժամանակահատված, նույնիսկ եթե անձը պաշտոնավարել է քառամյա ժամկետի աննշան մասը։ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու ընթացակարգի և այլ մանրամասների մասին կտեղեկացնենք առաջիկայում»,- նշված է ՀՖՖ-ի հաղորդագրության մեջ:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՀՖՖ 29 անդամ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

ՌԴ իմ մուտքի արգելքից հետո ես չեմ լռի․ եթե ՀՀ-ի ինքնիշխանության դեմ կա ոտնձգություն, պետք է խոսել
Factor.am / 5 minutes ago

Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է
Factor.am / 19 minutes ago

Բաքուն թուրքական ԶԼՄ-ներին մեղադրել է կողմնակալության, Ադրբեջանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ
Factor.am / 31 minutes ago

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
Factor.am / 43 minutes ago
Related coverage

Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել Լեհաստանում անցկացված մինչև 21 տարեկանների աշխարհի առաջնությունում
Aravot / 10 minutes ago

Յուրա Զալյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Alpha News / 15 minutes ago

Առաջատարի դիրք, գոլեր և լավագույն վիճակագրական ցուցանիշներ․ Գեորգի Հարությունյանի հաջողությունները «Պուշկաշ Ակադեմիայում»
Alpha News / 25 minutes ago

Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի Մ21 առաջնությունում
Sputnik Armenia / 36 minutes ago