Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Նշենք, որ COP17-ի շրջանակում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում գրանցված Զվարթնոց տաճար։ Մինչդեռ Ադրբեջանի կողմից ավերվող Արցախի մշակութային ժառանգության և բնության, ինչպես նաև բռնի տեղահանված արցախցիների իրավունքների մասին միջազգային հարթակում բարձրաձայնելու հնարավորությունը ՀՀ իշխանությունները չեն օգտագործում։ «Մեր կազմակերպությունը` «Արցախի միությունը», ֆորմալ ընթացակարգով դիմեց, որ կանաչ գոտում տաղավար ունենանք` որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ և ներկայացնենք Արցախի ժողովրդի հետ կապված հարցերը, Արցախի կենսաբազմազանությունը, ինչպես COP17-ն է ենթադրում։ Իրենք մերժեցին, տաղավար չտրամադրեցին։ Հիմա կարող են տարբեր պատճառաբանություններ բերել, որ ուրիշներին էլ են մերժել և այլն, բայց փաստացի մենք այդ հնարավորությունը չենք ունեցել»,– ասաց Բեգլարյանը։ «Արցախի միության» դիմումը, մեր զրուցակցի խոսքով, մերժվել է առանց որևէ պատճառաբանության։ Առցանց ընթացակարգով լրացված դիմումի պատասխանում նշված է եղել միայն, որ տաղավար չի տրամադրվում։ Արցախի նախկին պաշտոնյան նկատեց, որ ՀՀ իշխանությունները ոչ միայն ոչինչ չեն անում Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար, այլև լեգիտիմացնում են ադրբեջանական հանցագործությունները և Արցախի օկուպացիան։ Ավելին՝ սկզբնաղբյուրում։ —00—ՍՊ The post Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա
Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել։ Sputnik Արմենիայի հետ ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբ
24TV / 24News / 12 minutes ago

ԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունը
24TV / 24News / 20 minutes ago

ՔՊ-ն թաթախված է կոռուպցիայի մեջ, փաստերով ցույց տվեցինք, թե ինչքան գումար է մսխվել COP17-ին
24TV / 24News / 36 minutes ago

ՔՊ-ն թաթախված է կոռուպցիայի մեջ, փաստերով ցույց տվեցինք, թե ինչքան գումար է մսխվել COP 17-ին
24TV / 24News / 36 minutes ago
Related coverage

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Փաշինյանին առաջարկել եմ` ինչ անի Տիգրանաշենը, ասաց՝ ինձ հանցագործությա՞ն ես դրդում». Հովիկ Աղազարյան
ArmLur / Zhoghovurd / 6 minutes ago

Լրտեսներն ի՞նչ են փնտրել վարչապետի աշխատակազմում
ABC Media / 6 minutes ago

CTRL Z՝ Արգամ Հովսեփյանի հետ | Episode 29
Infocom / 6 minutes ago

Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով
168 Jham / 16 minutes ago