Դատախազությունը համաձայն չէ Հայաքվե նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը փոխելու՝ դատարանի որոշման հետ։ Գլխավոր դատախազությունը պահանջում է ամբողջությամբ բեկանել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 21.08.2026թ. կայացրած որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ Ավետիք Մկրտչի Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառելով կալանքը՝ 3 ամիս ժամկետով: Բողոքը մակագրվել է Քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանին։ Մի խումբ անձանց ընտրելու իրավունքը խոչընդոտելու նաախապատրաստության մեղադրանքով կալանավորված Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը դատավոր Դավիթ Բալայանը օգոստոսի 21-ին կայացած դատական նիստում վերացրել էր։ Դատարանը նաև գտել էր, որ որևէ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն չկա։ Հիշեցնենք, որ ընտրություններին ընդառաջ Ուժեղ Հայաստան դաշինքի հետ համագործակցության հուշագիր էր ստորագրել Հայաքվե նախաձեռնությունը։ Ըստ մեղադրանքի՝ Ավետիք Չալաբյանը ունենալով հակաիշխանական հայացքներ և սատարելով Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքին՝ Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընտրության իրավունք ունեցող անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նպատակով։ Ըստ մեղադրանքի՝ նա ՌԴ պաշտոնյաներին դրդել է, որ իրենց ազդեցությունն օգտագործեն ու գործարարների միջոցով նրանց կազմակերպություններում աշխատող մարդկանց ուղղորդեն գալ Հայաստան ու քվեարկել ընդդիմադիր Ուժեղ Հայաստան դաշինքի օգտին: Որպես ապացույց՝ ներկայացնում են տարածված ձայնագրությունը: Ավետիք Չալաբյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Այն համարում է քաղաքական հետապնդում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Եռամսյա կալանք Ավետիք Չալաբյանի համար․ դատախազության պահանջը
Եռամսյա կալանք Ավետիք Չալաբյանի համար․ դատախազության պահանջը

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

COP17․ Աբիսողոմոնյանը կարևորել է միջազգային համագործակցությունը
A1plus / 16 minutes ago

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
A1plus / 40 minutes ago

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել
A1plus / 56 minutes ago

Փաստաբանն արդարացվել է, վերաքննիչ բողոք է ներկայացվել
A1plus / 1 hour ago
Related coverage

ԱԼԵՆ, ԳԼՈՒԽԴ ՔԱՐԻՆ ԵՍ ՏՎԵԼ, ԵՐԵՍԴ ԷԼ՝ ՊԱՏԻՆ. ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆ
168 Jham / 5 minutes ago

Ձայն Բազմաց | Երկրում էկոլոգիական խնդիրների ֆոնին COP 17 անցկացնելը ցուցադրական քայլ չէ՞
Yerkir / 5 minutes ago

ՌԴ իմ մուտքի արգելքից հետո ես չեմ լռի․ եթե ՀՀ-ի ինքնիշխանության դեմ կա ոտնձգություն, պետք է խոսել
Factor.am / 5 minutes ago

Ադրբեջանում հետախուզում են հայտարարել Թուրքիայում բնակվող 7 անձի նկատմամբ՝ «իշխանությունը զավթելու կոչերի» պատճառով
168 Jham / 7 minutes ago