Հայաստանն ունի պղնձի, մոլիբդենի և ոսկու հանքային պաշարներ, իսկ կրիտիկական հանքանյութերի նկատմամբ համաշխարհային պահանջարկը նոր հնարավորություններ է ստեղծում ոլորտի համար։ Բայց բնական ռեսուրսների առկայությունն ինքնին դեռ բավարար չէ միջազգային ներդրումներ ներգրավելու և մրցունակ հանքարդյունաբերության համար։ Հոկտեմբերի 16-17-ին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ում քննարկում են՝ ինչ է անհրաժեշտ այդ հնարավորություններն օգտագործելու համար։