2026 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ կառավարությունն ընդունել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) բաժնետոմսերի 100%-ի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին որոշում։ Գործադիր մարմնի այս որոշումը 2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրի պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած արտակարգ արբիտրի կայացրած որոշման հերթական խախտումն է։ Այդ ակտով արտակարգ արբիտրը պարտավորեցրել էր ՀՀ կառավարությանը ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի սեփականազրկմանն ուղղված ցանկացած գործողությունից։ Նշված որոշման պահպանման՝ ՀՀ կառավարության պարտավորությունը 2025 թվականի դեկտեմբերին ուղղակիորեն հաստատվել է նաև հիմնական վեճի քննության համար ձևավորված արբիտրաժային կազմի կողմից։ Ստիպված ենք արձանագրել, որ ՀՀ կառավարությունը և պետական մարմինները բազմիցս խախտել են արբիտրաժային որոշմամբ սահմանված հայցի ապահովման միջոցները, այդ թվում՝ 2025 թվականի նոյեմբերին ՀԷՑ-ի էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան չեղարկելու միջոցով։ Կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 15-ի որոշումը ՀԷՑ-ի սեփականազրկման գործընթացի շրջանակում ընդունված ևս մեկ անօրինական ակտ է։ Այսպիսով, կառավարությունն անտեսում և ուղղակիորեն խախտում է միջազգային իրավունքի շրջանակում ստանձնած իր պարտավորությունները, որոնք բխում են օտարերկրյա ներդրումների պաշտպանությունն ապահովող կարգավորումներից: Նման անօրինական գործողություններն անկասկած ստանալու են համապատասխան միջազգային-իրավական գնահատական, և ՀՀ կառավարությունը պարտավոր է լինելու փոխհատուցել ներդրողներին պատճառված բոլոր վնասները, որոնք հետևանք են պետության կողմից իր միջազգային պարտավորությունների խախտման։ The post ՀՀ կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի պահանջները appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՀՀ կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի պահանջները

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Յուրա Զալյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Alpha News / 15 minutes ago

Առաջատարի դիրք, գոլեր և լավագույն վիճակագրական ցուցանիշներ․ Գեորգի Հարությունյանի հաջողությունները «Պուշկաշ Ակադեմիայում»
Alpha News / 25 minutes ago

Բռնություն և թալան՝ Ֆրանսիան անկարգությունների մեջ.Բաքվի սադրանքը. Լավրովը Թեհրանում է
Alpha News / 27 minutes ago

ԱՄՆ-ը 28 անգամ կրճատել է Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը
Alpha News / 52 minutes ago
Related coverage

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Փաշինյանին առաջարկել եմ` ինչ անի Տիգրանաշենը, ասաց՝ ինձ հանցագործությա՞ն ես դրդում». Հովիկ Աղազարյան
ArmLur / Zhoghovurd / 5 minutes ago

Լրտեսներն ի՞նչ են փնտրել վարչապետի աշխատակազմում
ABC Media / 5 minutes ago

CTRL Z՝ Արգամ Հովսեփյանի հետ | Episode 29
Infocom / 5 minutes ago

Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով
168 Jham / 14 minutes ago