Վրաստանի մի քանի քաղաքներում գրանցվել են օդի աղտոտվածության բարձր ցուցանիշներ: Շրջակա միջավայրի ազգային գործակալության վերջին տվյալներով՝ հոկտեմբերի 18-ին, Վրաստանի տարբեր քաղաքներում մթնոլորտային օդում նկատվում է պինդ մասնիկների (PM10 և PM2.5) համակենտրոնացման (կոնցենտրացիայի) աճ։ Այս պահին մթնոլորտային օդի որակի պորտալը (air.gov.ge) օդում պինդ մասնիկների պարունակության աճ է ցույց տալիս Թբիլիսիում, Գարդաբանիում և Ռուսթավիում։ Ավելի կոնկրետ է մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի այն կայանների ցանկը, որտեղ ժամը 16:00-ի դրությամբ օդի որակը «վատ» է կամ «շատ վատ»՝ հետևյալն է. Թբիլիսի – Աղմաշենեբելի պողոտա, №73ա (վատ) Թբիլիսի – Ծերեթելիի պողոտա, №105 (վատ) Ռուսթավի – Մեգոբրոբայի պողոտա, №35ա (վատ) Գարդաբանի – Թազաքենդ (շատ վատ)։ The post Օդի աղտոտվածության բարձր մակարդակ Վրաստանի քաղաքներում appeared first on AliQ Media .