Բանգլադեշի բնապահպան իրավաբանների ասոցիացիայի (BELA) ղեկավար Ռուսալ Հասանն անդրադառնալով Ամուլսարի խնդրին, նշեց․ «Կարծում եմ՝ այս հանքային ծրագրում, ինչպիսին Ամուլսարն է, կարևոր է համայնքային դիմակայունությունը և համայնքի բնակիչների կարծիքը հաշվի առնելը։ Մենք համարյա նույն համակարգով ենք պայքարում մեր անտառների համար։ Հայաստանում պայքարում են սարի համար, Բանգլադեշում մենք պայքարում ենք անտառների համար»։