ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. Ֆլորիդայում (ԱՄՆ) Կուբայի նախկին ղեկավար, 95-ամյա Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տրել, հայտնում է NBC-ն:Ֆլորիդա նահանգի գլխավոր դատախազ Ջեյմս Ութմայերը հայտարարել է Կաստրոյին կալանավորելու օրդեր տալու մասին՝ առաջին աստիճանի սպանություն կատարելու նպատակով դավադրության մեղադրանքով:Կաստրոյին կալանավորելու որոշումը կայացվել է 1996 թվականին երկու հումանիտար ինքնաթիռների կործանմանը նրա հնարավոր առնչության կապակցությամբ:Հիշեցնենք, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը մայիսի 20-ին մեղադրանք էր առաջադրել Կուբայի նախկին նախագահ Ռաուլ Կաստրոյին և կուբացի հինգ զինվորականների, որոնք դարձել էին 1996 թվականին խոցված երկու քաղաքացիական ինքնաթիռների հետ կապված միջադեպի գործով մեղադրյալներ: Մեղադրանքների ցանկում ներառված են օդանավի ոչնչացումը և սպանության չորս առանձին կետեր:Սրա ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Կուբայի միջև էսկալացիա չի լինի: Սակայն դրանից կարճ ժամանակ անց ԱՄՆ ԶՈւ Nimitz ավիակիր հարվածային խումբը մտավ Կարիբյան ծով: Խմբի կազմում են Nimitz դասի ավիակիրը, Gridley էսկադրային ականակիրը և Patuxent օժանդակ նավը: