«ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը։ 2026 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ կառավարությունն ընդունել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) բաժնետոմսերի 100%-ի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին որոշում։ ՀՀ կառավարության այս որոշումը 2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրի պալատի արբիտրաժային ինստիտուտի կողմից նշանակված արտակարգ արբիտրի որոշման հերթական խախտումն է։ Այդ որոշմամբ արտակարգ արբիտրը պարտավորեցրել է կառավարության ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի սեփականազրկմանն ուղղված ցանկացած քայլից։ ՀՀ կառավարության կողմից այդ որոշման պահպանման պարտավորությունը 2025 թվականի դեկտեմբերին ուղղակիորեն հաստատվել է նաև հիմնական վեճի քննության համար ձևավորված արբիտրաժային կազմի կողմից։ Մենք ստիպված ենք արձանագրել, որ ՀՀ կառավարությունը և պետական մարմինները բազմիցս խախտել են նշված որոշմամբ սահմանված ապահովման միջոցները, այդ թվում՝ 2025 թվականի նոյեմբերին ՀԷՑ-ի բաշխման լիցենզիան չեղարկելու միջոցով։ Կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 15-ի որոշումը ՀԷՑ-ի սեփականազրկման գործընթացի շրջանակներում ընդունված ևս մեկ անօրինական ակտ է։ Այսպիսով, կառավարությունն անտեսում և ուղղակիորեն խախտում է միջազգային իրավունքի շրջանակում ստանձնած իր պարտավորությունները, որոնք բխում են Հայաստանի կողմից ստանձնված` օտարերկրյա ներդրումների պաշտպանությունը ապահովող կարգավորումներից: Նման անօրինական գործողությունները, անկասկած, համապատասխան միջազգային իրավական գնահատական կստանան, և ՀՀ կառավարությունը պարտավոր կլինի փոխհատուցել ներդրողներին պետության կողմից իր միջազգային պարտավորությունների խախտման հետևանքով պատճառված բոլոր վնասները։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը. «Տաշիր Կապիտալ»
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Թել Ավիվից Վիեննա մեկնող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Սոֆիայում․ պատճառը հայտնի է
ArmLur / Zhoghovurd / 10 minutes ago

Մեր կառավարությունը չի մտածում գյուղացու մասին, ստիպում են, որ ժողովուրդը լքեն. շուկայի աշխատակից
ArmLur / Zhoghovurd / 25 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր կառավարությունը չի մտածում գյուղացու մասին, ստիպում են, որ ժողովուրդը լքեն. շուկայի աշխատակից
ArmLur / Zhoghovurd / 25 minutes ago

Էլիզաբեթ Աբրահամյանը դարձել է սեղանի թենիսի Եվրոպայի չեմպիոն
ArmLur / Zhoghovurd / 40 minutes ago
Related coverage

Քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցեր
Shant News / 12 minutes ago

Փաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքները
24TV / 24News / 12 minutes ago

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալն անդրադարձել է Հայաստանի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի երկարամյա համագործակցությանը
Shant News / 15 minutes ago

Ավստրալիայի խորհրդարանի պատգամավորին վրաերթի են ենթարկել
1in.am / 15 minutes ago