Ոստիկանների և բնապահպանների ընդհարումով է սկսել աշխատանքը COP17՝ կենսաբազմազանության միջազգային համաժողովը: Մի խումբ ցուցարարներ «Փրկե՛ք Ամուլսարը», «Փրկե՛ք Շիկահողը» պաստառներով այսօր փորձել են խաղաղ ակցիա անել համալիրի մոտ, սակայն իրավապահները խոչընդոտել են նրանց խաղաղ ակցիան: