«Տաշիր Կապիտալ» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը։ 2026 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ կառավարությունն ընդունել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) բաժնետոմսերի 100%-ի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին որոշում։ ՀՀ կառավարության այս որոշումը 2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրի պալատի արբիտրաժային ինստիտուտի կողմից նշանակված արտակարգ արբիտրի որոշման հերթական խախտումն է։ Այդ որոշմամբ արտակարգ արբիտրը պարտավորեցրել է կառավարության ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի սեփականազրկմանն ուղղված ցանկացած քայլից։ ՀՀ կառավարության կողմից այդ որոշման պահպանման պարտավորությունը 2025 թվականի դեկտեմբերին ուղղակիորեն հաստատվել է նաև հիմնական վեճի քննության համար ձևավորված արբիտրաժային կազմի կողմից։ Մենք ստիպված ենք արձանագրել, որ ՀՀ կառավարությունը և պետական մարմինները բազմիցս խախտել են նշված որոշմամբ սահմանված ապահովման միջոցները, այդ թվում՝ 2025 թվականի նոյեմբերին ՀԷՑ-ի բաշխման լիցենզիան չեղարկելու միջոցով։ Կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 15-ի որոշումը ՀԷՑ-ի սեփականազրկման գործընթացի շրջանակներում ընդունված ևս մեկ անօրինական ակտ է։ Այսպիսով, կառավարությունն անտեսում և ուղղակիորեն խախտում է միջազգային իրավունքի շրջանակում ստանձնած իր պարտավորությունները, որոնք բխում են Հայաստանի կողմից ստանձնված` օտարերկրյա ներդրումների պաշտպանությունը ապահովող կարգավորումներից: Նման անօրինական գործողությունները, անկասկած, համապատասխան միջազգային իրավական գնահատական կստանան, և ՀՀ կառավարությունը պարտավոր կլինի փոխհատուցել ներդրողներին պետության կողմից իր միջազգային պարտավորությունների խախտման հետևանքով պատճառված բոլոր վնասները։ —00—ԼԱ The post ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբ
24TV / 24News / 12 minutes ago

ԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունը
24TV / 24News / 19 minutes ago

ՔՊ-ն թաթախված է կոռուպցիայի մեջ, փաստերով ցույց տվեցինք, թե ինչքան գումար է մսխվել COP17-ին
24TV / 24News / 35 minutes ago

ՔՊ-ն թաթախված է կոռուպցիայի մեջ, փաստերով ցույց տվեցինք, թե ինչքան գումար է մսխվել COP 17-ին
24TV / 24News / 36 minutes ago
Related coverage

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Փաշինյանին առաջարկել եմ` ինչ անի Տիգրանաշենը, ասաց՝ ինձ հանցագործությա՞ն ես դրդում». Հովիկ Աղազարյան
ArmLur / Zhoghovurd / 6 minutes ago

Լրտեսներն ի՞նչ են փնտրել վարչապետի աշխատակազմում
ABC Media / 6 minutes ago

CTRL Z՝ Արգամ Հովսեփյանի հետ | Episode 29
Infocom / 6 minutes ago

Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով
168 Jham / 16 minutes ago