Հոկտեմբերի 19-ին Երևանում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի գործառնական ծրագրերի գծով գործադիր տնօրենի տեղակալ Մեթյու Հոլինգվորթի հետ: Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և ՊՀԾ-ի միջև ձևավորված համագործակցությունը, այդ թվում՝ հումանիտար կարիքների հասցեագրման և պարենային անվտանգության ապահովման ոլորտներում: Կարևորվել է ՊՀԾ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի շարունակականության ապահովումը՝ միտված Հայաստանի պարենային համակարգերի ամրապնդմանը և արտակարգ իրավիճակներում դիմակայունության բարձրացմանը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՀՀ-ՊՀԾ երկկողմ օրակարգային հարցերի, մասնավորապես՝ Կայուն դպրոցական սնունդ ծրագրին և ՊՀԾ՝ Հայաստանի 2026-2030 ռազմավարական պլանին: ԱԳՄԱ նախարարի տեղակալը բարձր է գնահատել դպրոցական սննդի ազգային համակարգի կայացման գործում ՊՀԾ-ի ներդրումը՝ ընդգծելով ծրագրի նշանակությունը երեխաների առողջության, կրթության հասանելիության և տեղական գյուղատնտեսական արտադրության խթանման տեսանկյունից: Կարևորվել է այս ոլորտում Հայաստանի կուտակած փորձի փոխանակումն այլ երկրների հետ՝ նպաստելով դպրոցական սննդի կայուն համակարգերի զարգացմանն ու միջազգային համագործակցության ընդլայնմանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև բազմակողմ օրակարգի հարցերի, այդ թվում՝ ՄԱԿ80 բարեփոխումների շուրջ: Կարևորվել է բարեփոխումների շրջանակներում ՄԱԿ-ի զարգացման և հումանիտար գործունեության արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև անդամ պետությունների ազգային առաջնահերթություններին համահունչ աջակցության ապահովումը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հայաստանի և ՊՀԾ-ի միջև ձևավորված համագործակցությունը բարձր է գնահատվել
Հայաստանի և ՊՀԾ-ի միջև ձևավորված համագործակցությունը բարձր է գնահատվել

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Փաստաբանն արդարացվել է, վերաքննիչ բողոք է ներկայացվել
A1plus / 33 minutes ago

Եռամսյա կալանք Ավետիք Չալաբյանի համար․ դատախազության պահանջը
A1plus / 42 minutes ago

Ինքնաբացարկ՝ Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործով
A1plus / 1 hour ago

COP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձ
A1plus / 1 hour ago
Related coverage

Նախատեսվում է Կարմիր գրքի նոր տարբերակ. Հայաստան-Կոլումբիա նոր համագործակցություն
Shant News / 51 minutes ago

Ռուսաստանը պատրաստ է օգնել Իրան-ԱՄՆ հակամшրտության լուծումներ գտնելու հարցում․ Լավրով | tert.am
Infocom / 1 hour ago

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի տեղակալի հետ
Shant News / 1 hour ago

Բաղրամյանի ավերված արձանը՝ Մոսկվայի պատմական հիշողության դատավճիռը
1in.am / 1 hour ago