ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը պատրաստ է աջակցել ԱՄՆ-ի և Իրանի հակամարտության հանգուցալուծման որոնմանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:Ընդ որում, նրա խոսքով, չնայած բարդ իրադրությանը, Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ տնտեսական, ներդրումային, ատոմային ոլորտում համագործակցությունից և պայմանավորվածությունների կենսագործումից:Նախարարի խոսքով՝ երկու երկրները ածխաջրածնային ոլորտում համագործակցության մեծ հեռանկարներ ունեն։Իր կողմից Արաղչին նշել է, որ տարածաշրջանային, այդ թվում Մերձավոր Արևելքում ճգնաժամերը անհրաժեշտ է կարգավորել դիվանագիտական ճանապարհով, այլ ոչ թե ռազմական մեթոդներով: Կողմերը հանգամանալից քննարկել են Մերձավոր Արևելքում և աշխարհում տիրող իրավիճակը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղիները: Մասնավորապես, խոսվել է Պաղեստինում, Լիբանանում և Եմենում տիրող իրավիճակի մասին։Իրանցի նախարարընաև հայտարարել է, իր խոսքով, պաղեստինցիների ցեղասպանությունը դադարեցնելու և տարածաշրջանում Իսրայելի վտանգավոր էքսպանսիայի անհրաժեշտության մասին:Նշենք, որ այսօր Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով ժամանել է Թեհրան: