Մառնեուլիում հարկադիր ամուսնության ևս երկու դեպք է բացահայտվել։ Այս մասին սոցիալական ցանցում տեղեկացնում է իրավապաշտպան, քաղաքացիական ակտիվիստ Սամիրա Բաիրամովան։ Իրավաբանի փոխանցմամբ՝ ոստիկանությանը հաջողվել է փրկել աղջիկներին, և նրանք ապահով վայրում են։ Նրա խոսքով՝ իրավապահները համապատասխան միջոցներ են ձեռնարկել գործում ներգրավված ընտանիքի անդամների նկատմամբ։ «Մառնեուլիում հարկադիր ամուսնության ևս երկու դեպք է արձանագրվել։ Լավ նորությունն այն է, որ աղջիկները լավ են, իսկ ընտանիքի անդամները՝ ոչ։ Ոստիկանությանը հաջողվեց փրկել աղջիկներին։ Մենք այսօր հանգիստ կքնենք, իսկ բռնարարները՝ ոչ», — սոցիալական ցանցում գրել է Սամիրա Բաիրամովան։ The post Հարկադիր ամուսնության երկու դեպք Մառնեուլիում appeared first on AliQ Media .