«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավոր 23-ամյա Վահան Հարությունյանն արդեն 16 օր է՝ հացադուլի մեջ է․ երիտասարդի մայրն ահազանգում է՝ հոկտեմբերի 3-ին հացադուլ հայտարարած որդին, որը մինչ այդ 65 կգ էր կշռում 11 կգ նիհարել է։ «Շատ լուրջ առողջական խնդիրներ ունի․ ստամոքսի խնդիր, աչքերը լավ չեն տեսնում, ներվային է, հոգեկան շեղումներ ունի, անգամ հոգեբուժարան ենք պառկեցրել, ինքն իրեն «փրթել է», վենաները կտրել։ Հիմա ավելի է սրվել վիճակը․ ոտքերը թուլացել են, չի կարողանում քայլել, գլխապտույտներ ունի, 16 օր մենակ ջուր ա խմում»,- Factor TV -ի հետ զրույցում ասում է կալանավորի մայրը՝ Աննա Հարությունյանը։ Վահան Հարությունյանն ամբաստանյալի աթոռին հայտնվել է այս տարեսկզբին․ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Ռուբեն Հովհաննիսյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում համատեղ, այդ թվում՝ այլ անձանց հետ հանցակցելու եղանակով, շահադիտական դրդումներով, ապօրինի, իրացնելու նպատակով ձեռք են բերել և ապօրինի պահել խոշոր և առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ, շահադիտական դրդումներով, ապօրինի, իրացրել է Մ․Ս․Ա-ին: Ըստ կալանավորի մոր՝ Ռուբեն Հովհաննիսյանը որդու փեսան է, հենց նրա մեքենայում են թմրանյութ հայտնաբերել, սակայն Վահանը որևէ կապ չունի դրա հետ։ «Իմ որդին փեսայի տանն է լինում, ուզում է տաքսի կանչի, որ գնա տուն, փեսան ասում է՝ ես կտանեմ։ Տղաս իջնում է ու Ռուբենի մեքենան նստում՝ ուղևորի տեղը։ Փեսան կրկին մտնում է տուն, տոպրակը ձեռքին գալիս է լուսամուտի կողմից, որտեղ Վահանն է նստած լինում, մեքենայի լուսամուտից տոպրակը տալիս և ասում է․ «Վահան ջան, մի հատ կդնե՞ս վարորդի նստատեղի տակ»։ Վերցնում է իմ տղան, դնում է նստատեղի տակ։ Ճանապարհին, մի քիչ քշելու ընթացքում, հանում է նստատեղի տակից, ասում է․ «Վահան ջան, կդնե՞ս քո նստատեղի տակ»։ Տղաս բացում է, տեսնում է այդ ընթացքում, որ «դեղեր են»։ Դնում է նստատեղի տակ։ Արտաշատի խճուղում կանգնեցնում են մեքենան, խուզարկության ժամանակ հայտնաբերում են ու երկուսին էլ կալանավորում»,- մանրամասներ է ներկայացնում կալանավորի մայրը։ Աննա Հարությունյանի խոսքով՝ որդին և փեսան կալանքի տակ են մնում մինչև հուլիս, ինչից հետո դատարանը Ռուբեն Հովհաննիսյանի նկատմամբ կիրառում է գրավ 33 մլն դրամի չափով, իսկ որդու համար՝ 1 մլն դրամ։ Հանրային մեղադրողը վերաքննիչ բողոք է ներկայացնում, հոկտեմբերի 2-ին դատարանը որոշում է կայացնում բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և Վահան Հարությունյանին կրկին կալանավորել։ Կրկին քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելու հաջորդ օրը կալանավորն անժամկետ հացադուլ է հայտարարում՝ այս եղանակով բողոք բարձրացնելով ոչ միայն խափանման միջոցի, այլև առաջադրված ծանր մեղադրանքի համար։ «Իմ տղան օգտագործող է, ես չեմ ասում՝ շատ մաքուր կամ այդպիսի բաներից հեռու է, բայց ինքը «բառիգ» չի, ինքը չի վաճառել, ինտերնետներով առնում-ծախում են, դրանցից ոչ մի բան չկա, չի արել։ Ուզում եմ իմանալ՝ ինչու են դրել իր վրա 6-ից 12 տարի ժամկետը։ Տղաս ասում է՝ «Իմ հոդվածը փոխեք, ես վաճառող չեմ, առուվաճառքով չեմ զբաղվել։ Դատեք ինձ, տվեք թեկուզ 10 տարի, բայց տվեք այն արարքիս համար, որի համար պատասխանատու եմ»»,- ասում է կալանավորի մայրը։ Ռոզա Վարդանյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
23-ամյա կալանավորը 16 օր է՝ հացադուլի մեջ է․ «Տղաս օգտագործող է, բայց «բառիգ» չէ»

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Factor.am / 11 minutes ago

ՌԴ իմ մուտքի արգելքից հետո ես չեմ լռի․ եթե ՀՀ-ի ինքնիշխանության դեմ կա ոտնձգություն, պետք է խոսել․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 25 minutes ago

ՌԴ իմ մուտքի արգելքից հետո ես չեմ լռի․ եթե ՀՀ-ի ինքնիշխանության դեմ կա ոտնձգություն, պետք է խոսել
Factor.am / 25 minutes ago

Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է
Factor.am / 39 minutes ago
Related coverage

«Չեմ հերքելու». «Վագա ֆարմի» հիմնադիրը մեղադրյալի աթոռին՝ չգրանցված դեղերի մասին ահազանգից հետո
Azatutyun / 33 minutes ago

Պետերբուրգում կապկի ծաղիկի 5 դեպք է հաստատվել
Azatutyun / 53 minutes ago

Անեմիա. երբ է առաջանում և ինչ անել
Public Television of Armenia — 1Lurer / 1 hour ago

Սա միայն մեր գյուղի պայքարը չէ․ Գերասիմ Վարդանյանի քարոզարշավը՝ Դեղձուտում
ABC Media / 1 hour ago