Հոկտեմբերի 18-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. գրում է shamshyan.com -ը։ Այդ օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, Ապարանի բաժին է դիմել գյուղերից մեկի բնակիչ 35-ամյա Ք. Հ.-ն և հայտնել, որ առավոտյան ժամը 10-ից իրենց հարսին բերել են Ապարան բժշկական կենտրոն և երեխան մահացած է եղել, առավոտից սպասել են, սակայն բժիշկները 6-7 ժամ հետո նոր մոտեցել են իրենց։ Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Ապարանի բաժնի հերթապահ խումբը, որտեղ Ա. Հ.-ն հայտնել է, որ իրենց 32-ամյա հարսին 9 ամսական հղի վիճակում տեղափոխել են Ապարան բժշկական կենտրոն, որտեղ հայտնել են, որ պտուղը մահացել է։ Իսկ այնուհետև ոստիկանության Ապարանի բաժնում Ա. Հ.-ի հայրը՝ 53-ամյա Դ. Հ.-ն հայտնել է, որ իր հարսին հղի վիճակում տեղափոխել են Ապարան բժշկական կենտրոն, որտեղ մանկաբարձ-գինեկոլոգ Արմինե Ա.-ն հիվանդանոց է եկել մի քանի ժամ հետո և իր ուշ գալու, պարտականությունները չկատարելու, անգործություն ցուցաբերելու հետևանքով իր հարսը կորցրել է երեխային։ Դեպքի փաստով բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականություններ չկատարելը հատկանիշներով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են քննչական մարմնին ,- նշում է լրատվամիջոցը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները մեղադրում են բժիշկներին
Հոկտեմբերի 18-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. գրում է shamshyan.com-ը։ «Այդ օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, Ապարանի բաժին է դիմել գյուղերից մեկի բնակիչ 35-ամյա Ք. Հ.-ն և հայտնել, որ առավոտյան ժամը 10-ից իրենց հարսին բերել են «Ապարան» բժշկական կենտրոն և երեխան մահացած է եղել, առավոտից սպասել են, սակայն բժիշկները 6-7 ժամ հետո նոր մոտեցել […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media

Բնության փրկության համաժողովը՝ հանքարդյունաբերության երկրում
ABC Media / 29 minutes ago

Քաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան 2 այծ․ հարուցվել է վարչական վարույթ
ABC Media / 37 minutes ago

Խախտումներ, ճնշումներ՝ ՏԻՄ ընտրությունից առաջ #abcmedia #երկու_բառով
ABC Media / 59 minutes ago

Լավրովն ու Արաղչին քննարկել են Մերձավոր Արևելքում իրավիճակը
ABC Media / 1 hour ago
Related coverage

23-ամյա կալանավորը 16 օր է՝ հացադուլի մեջ է․ «Տղաս օգտագործող է, բայց «բառիգ» չէ»
Factor.am / 1 hour ago

Այլևս ստիպված չեք լինի արտերկրում գտնվող հարազատներից դեղորայք խնդրել։
Aravot / 1 hour ago

«Ալֆա-ֆարմ իմպորտ» ՓԲԸ-ն վարչական պատասխանատվության կենթարկվի դեղատներում հայտնաբերված խախտումների հիմքով
Aravot / 1 hour ago

Այլևս ստիպված չեք լինի արտերկրում գտնվող հարազատներից դեղորայք խնդրել. Տիգրան Աբրահամյան
168 Jham / 1 hour ago