Մոսկվայի «Սպարտակի» տնային ստադիոնի հարևանությամբ կայացել է լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանի արձանի բացման արարողությունը: Արձանը տեղադրվել է մարզադաշտի այն տրիբունայի դիմաց, որը կրում է Նիկիտա Սիմոնյանի անունը: Հոկտեմբերի 12-ին «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկուն կդառնար 100 տարեկան։ Երևանի «Արարատի» նախկին գլխավոր մարզիչը մոսկովյան ակումբում խաղացել է 1949-1959 թվականներին ու դարձել 162 գոլի հեղինակ: Հիշեցնենք, որ Նիկիտա Սիմոնյանը կյանքից հեռացել է 2025 թվականի նոյեմբերի 23-ին՝ 99 տարեկանում: