Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 19-ին նախագահական պալատում ընդունել է երկրի բոլոր 81 նահանգները ներկայացնող համայնքապետերին։ Նրանց հետ հանդիպման ընթացքում Էրդողանն անդրադարձել է տեղական կառավարման հարցերին և քննադատել ընդդիմությանը։ Հայտնում է Ermenihaber.am -ը։ Նշել է, որ վերջին 12 տարում ավելի քան 40 հազար համայնքապետի հետ հանդիպումներ է անցկացրել։ Թուրքիայի նախագահը քննադատել է ընդդիմությանը՝ նշելով, որ այն դժվարանում է ընդունել երկրում տեղի ունեցած փոփոխությունները, ինչպես նաև տարբեր հասարակական խմբերի ներկայացվածությունը պետական կառավարման բարձրագույն օղակներում։ «Թուրքիան այլևս նախկին Թուրքիան չէ»,- հայտարարել է Էրդողանը՝ ընդգծելով, որ նախագահական համալիրը պետք է բաց լինի հասարակության բոլոր շերտերի համար։ Նրա խոսքով՝ համայնքապետերի հետ անցկացվող հանդիպումները օրինակ են ծառայել նաև այլ քաղաքական ուժերի համար։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ համայնքապետերի հետ շփումները չպետք է սահմանափակվեն միայն ընտրական ժամանակաշրջաններով։ Էրդողանը նշել է, որ այդ հանդիպումների շնորհիվ հնարավոր է եղել ուշադրություն դարձնել համայնքապետերի աշխատանքային պայմաններին, իրավունքներին, ինչպես նաև պետական կառույցների և քաղաքապետարանների հետ նրանց համագործակցությանը։ Նաև պնդել է, որ շարունակելու է աշխատել հանուն երկրի անկախության, զարգացման և արդարության՝ ծառայելով Թուրքիայի բոլոր 86 միլիոն քաղաքացիներին։ –00—ՅՄ The post «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը
24TV / 24News / 13 minutes ago

Դադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախը
24TV / 24News / 20 minutes ago

Թրամփը՝ Նեթանյահուին․ «Դու մեծ մարտիկ ես, և մենք դա շատ շուտով կապացուցենք»
24TV / 24News / 28 minutes ago

Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. Փաշինյան
24TV / 24News / 33 minutes ago
Related coverage

Մեթամֆետամին պահելու և իրացնելու դեպքը բացահայտվել է․ երկու անձ կալանավորվել է
168 Jham / 17 minutes ago

Роналду отстранили на месяц за отъезд из сборной
Sputnik Armenia / 18 minutes ago

Անկարգություններից հետո Իտալիան 500 զինվnրական կուղարկի Միլան՝ հասարակական կարգն ապահովելու համար
ArmLur / Zhoghovurd / 19 minutes ago

Գազանջատումներ՝ հոկտեմբերի 20-ին
Hetq / 21 minutes ago