Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ս.թ. հոկտեմբերի 15-ին տեղեկատվություն է ստացել Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում ապօրինի պահվող բեզոարյան այծերի վերաբերյալ։ Տեսչական մարմնի կողմից հարուցված վարչական վարույթի շրջանակում պարզվել է, որ Ծաղկունք գյուղի բնակիչ Բ․Ս․-ն իր տան բակի փակ շինությունում պահում է ՀՀ Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի՝ մոտ 45 ամսական երկու առանձնյակ։ Վերջիններիս, ըստ քաղաքացու ներկայացրած տեղեկությունների, իրեն են փոխանցել որպես նվեր։ Հոկտեմբերի 15-ին բեզոարյան այծի 1 արու և 1 էգ առանձնյակներն առգրավվել և տեղափոխվել են Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հայ-ռուսական համատեղ փորձարարական կենտրոն՝ կարանտինային գոտում տեղակայելու և հետագա խնամքն ապահովելու նպատակով։ Կենդանական աշխարհին պատճառված վնասի չափը հաշվարկվել է 3.000.000 դրամ։ Արձանագրված փաստական տվյալները և դրանցում առերևույթ հանցագործության հատկանիշների առկայությունը հաշվի առնելով՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է բեզոարյան այծի 2 առանձնյակ․ ԲԸՏՄ
Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է բեզոարյան այծի 2 առանձնյակ․ ԲԸՏՄ

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

COP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում մշակույթի օր է
A1plus / 55 minutes ago

Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի նոր մարզպետ․ ՔՊ վարչության որոշումը (տեսանյութ)
A1plus / 1 hour ago

Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի նոր մարզպետ․ ՔՊ վարչության որոշումը
A1plus / 1 hour ago

Քննվում է Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի երկարաձգման հարցը․ ՈւՂԻՂ
A1plus / 1 hour ago
Related coverage

Արսեն Մարկարյանը Տվերի մարզի գաղութում չի աշխատում կարի արտադրամասում․ ՌԴ ԴԴԾ
24TV / 24News / 6 minutes ago

Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Shant News / 7 minutes ago

Հայաստանի բնությունը` յոթ ֆիլմում և յոթ ռիլում. ցուցադրություն՝ COP 17-ին ընդառաջ
Yerkir / 9 minutes ago

Հայաստանը ցնցած բռնությունը. ավտոբուսում կնոջը նվաստացրած տղամարդը, նրան նկարած կինը ձերբակալվել են
5TV Armenia / 10 minutes ago