Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հոկտեմբերի 15-ին տեղեկատվություն է ստացել Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում ապօրինի պահվող բեզոարյան այծերի վերաբերյալ։ Տեսչական մարմնի կողմից հարուցված վարչական վարույթի շրջանակում պարզվել է, որ Ծաղկունք գյուղի բնակիչ Բ․Ս․-ն իր տան բակի փակ շինությունում պահում է ՀՀ Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի՝ մոտ 4-5 ամսական երկու առանձնյակ։ Վերջիններիս, ըստ քաղաքացու ներկայացրած տեղեկությունների, իրեն են փոխանցել որպես նվեր։ Հոկտեմբերի 15-ին բեզոարյան այծի 1 արու և 1 էգ առանձնյակներն առգրավվել և տեղափոխվել են Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հայ-ռուսական համատեղ փորձարարական կենտրոն՝ կարանտինային գոտում տեղակայելու և հետագա խնամքն ապահովելու նպատակով։ Կենդանական աշխարհին պատճառված վնասի չափը հաշվարկվել է 3.000.000 դրամ։ Արձանագրված փաստական տվյալները և դրանցում առերևույթ հանցագործության հատկանիշների առկայությունը հաշվի առնելով՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ ԲԸՏՄ-ն նյութերն ուղարկել Է ՀՀ քննչական կոմիտե

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Նախատեսվում է Կարմիր գրքի նոր տարբերակ. Հայաստան-Կոլումբիա նոր համագործակցություն
Shant News / 16 minutes ago

ՆԱՏՕ-ն սկսել է իր հակաօդային պաշտպանության համակարգի լայնածավալ վերափոխումը. ԶԼՄ-ներ
Shant News / 18 minutes ago

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի տեղակալի հետ
Shant News / 29 minutes ago

Դավիթ Կարապետյանը՝ ՌԴ ձյուդոյի չեմպիոն
Shant News / 41 minutes ago
Related coverage

Ինչ հեռանկարներ ունի հանքարդյունաբերությունը Հայաստանում․ կայացավ Mining Armenia Forum 2026-ը
24TV / 24News / 29 minutes ago

Քաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան 2 այծ․ հարուցվել է վարչական վարույթ
ABC Media / 37 minutes ago

COP17-ի օրակարգի առանցքը հավաքական առաջընթացն է, կաշխատենք բաց և ներառական
24TV / 24News / 44 minutes ago

Կանաչ COP17-ն ու ոսկու փոշին․ ցույց՝ Համալիրի դիմաց
CivilNet / 47 minutes ago