Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ս.թ. հոկտեմբերի 15-ին տեղեկատվություն է ստացել Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում ապօրինի պահվող բեզոարյան այծերի վերաբերյալ։ Տեսչական մարմնի կողմից հարուցված վարչական վարույթի շրջանակում պարզվել է, որ Ծաղկունք գյուղի բնակիչ Բ․Ս․-ն իր տան բակի փակ շինությունում պահում է ՀՀ Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի՝ մոտ 4–5 ամսական երկու առանձնյակ։ Վերջիններիս, ըստ քաղաքացու ներկայացրած տեղեկությունների, իրեն են փոխանցել որպես նվեր։ Հոկտեմբերի 15-ին բեզոարյան այծի 1 արու և 1 էգ առանձնյակներն առգրավվել և տեղափոխվել են Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հայ-ռուսական համատեղ փորձարարական կենտրոն՝ կարանտինային գոտում տեղակայելու և հետագա խնամքն ապահովելու նպատակով։ Կենդանական աշխարհին պատճառված վնասի չափը հաշվարկվել է 3.000.000դր. դրամ։ Արձանագրված փաստական տվյալները և դրանցում առերևույթ հանցագործության հատկանիշների առկայությունը հաշվի առնելով՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։ —00—ԼԱ The post Քաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿ appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Քաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿ

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Հենց Ալիևը հայհոյում է Նիկոլին, ՔՊ-ում սկսում են արդարացնել, թե «бьёт — значит любит». ադրբեջանագետ
24TV / 24News / 10 minutes ago

Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել
24TV / 24News / 20 minutes ago

Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը
24TV / 24News / 30 minutes ago

Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս
24TV / 24News / 37 minutes ago
Related coverage

Беспорядки в Европе связаны с провалом миграционной политики, и они непременно продолжатся: Трухачёв
Alpha News / 10 minutes ago

Բանակային մահերի ֆոնին՝ նոր նշանակում ՀՀ ՊՆ-ում
5TV Armenia / 10 minutes ago

Պերուում օդանավի թևը բռնկվել է թռիչքից առաջ․ ուղևորները տարհանվել են
Shant News / 16 minutes ago

SHANTNEWS
Shant News / 25 minutes ago