ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Երևանում 1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ–ի սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։ Գլխավոր դատախազությունից նշում են, որ 2024 թ. նոյեմբերի 8–ին հայցադիմում էին ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ կադաստրի կոմիտեի՝ Երևան քաղաքի Ցախի 18 հասցեում գտնվող՝ 1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի («Սպարտակ» մարզադաշտ-խմբ.) նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ սեփականության իրավունքի՝ 1999 թ. դեկտեմբերի 29-ի պետական գրանցումը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով:Միայն երկու տարի անց` հոկտեմբերի 7–ին, ՀՀ վարչական դատարանն իր վճռով բավարարել է դատախազության հայցը և արձանագրել, որ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ սեփականության իրավունքի գրանցման համար հիմք է հանդիսացել Ժողովրդական դեպուտատների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 1991 թվականի հուլիսի 10-ի թ որոշումը։Այդ իսկ պատճառով, ըստ դատարանի` մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ սեփականության իրավունքի պետական գրանցումը ոչ իրավաչափ է։ ՀՀ գլխավոր դատախազությունից վստահեցնում են, որ դատական այս ակտի հիման վրա, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, անշարժ գույքը պետությանը վերադարձնելու նպատակով միջոցներ կձեռնարկեն։Նշենք, որ ներկայումս ՀՀ վարչական դատարանում քննվում է գլխավոր դատախազության ներկայացրած ևս մեկ հայցադիմում՝ վերոնշյալ մարզահամալիրի հետագա օտարումներն ու դրանց պետական գրանցումներն անվավեր ճանաչելու և գույքը պետությանը վերադարձնելու պահանջներով:Հիշեցնենք, որ «Սպարտակը» Հայաստանի երկրորդ ամենահին մարզադաշտն է Գյումրիի քաղաքային մարզադաշտից հետո: Այն 2024 թ. վաճառվել էր 5 մլրդ դրամով։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում գույքի նկատմամբ արգելանք է կիրառվել։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Հայաստան» միության` Երևանի մարզահամալիրի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափ
Այս հարցով ՀՀ գլխավոր դատախազությունը 2024 թ. նոյեմբերի 8–ին հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան, սակայն վճիռը կայացվել էր միայն երկու տարի անց։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Նարեկ Գրիգորյանը ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության լավագույն մարզիկն է
Sputnik Armenia / 14 minutes ago

Փարիզի մի շարք թաղամասերում պարետային ժամ է սահմանվել
Sputnik Armenia / 31 minutes ago

Новый глава Комитета авиации Армении представил планы по аэропорту "Звартноц"
Sputnik Armenia / 36 minutes ago

«Զվարթնոցի» հին մասնաշենքը նոր ուղևորային տերմինալ ենք վերափոխելու. Թորոսյանի ուղերձը
Sputnik Armenia / 37 minutes ago
Related coverage

Беспорядки в Европе связаны с провалом миграционной политики, и они непременно продолжатся: Трухачёв
Alpha News / 11 minutes ago

Բանակային մահերի ֆոնին՝ նոր նշանակում ՀՀ ՊՆ-ում
5TV Armenia / 11 minutes ago

Պերուում օդանավի թևը բռնկվել է թռիչքից առաջ․ ուղևորները տարհանվել են
Shant News / 16 minutes ago

Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել
24TV / 24News / 20 minutes ago